Հա

Այլ

Կիրակի, 09 Ապրիլի 2017 10:30

Գիտնականները պարզել են, որ Ամազոն գետը 9 միլիոն տարեկան է

Բրազիլիայի համալսարանի գիտնականները եւրոպական երկրներից իրենց գործընկերների աջակցութեամբ յայտնաբերել են, որ Ամազոն գետն իրականում 9 միլիոն տարեկան է: Մինչդեռ նախկինում ենթադրում էին, թէ գետն ընդամենը 1 մլն. տարեկան է:

«alikonline.ir» - Բրազիլիայի համալսարանի գիտնականները եւրոպական երկրներից իրենց գործընկերների աջակցութեամբ յայտնաբերել են, որ Ամազոն գետն իրականում 9 միլիոն տարեկան է: Մինչդեռ նախկինում ենթադրում էին, թէ գետն ընդամենը 1 մլն. տարեկան է: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ըստ էութեան, 9 մլն. տարի առաջ Ամազոնը մի փոքրիկ լիճ է եղել, որի ջուրը տարածւել է դէպի հիւսիս եւ աստիճանաբար վերածւել գետի»,- ասել է բրազիլացի երկրաբան Ռոբերտու Վենտուրան` «Globo» հեռուստաընկերութեան հաղորդմամբ:

Նախորդ ուսումնասիրութիւնների հեղինակները պնդում էին, թէ Ամազոնի տարիքը տատանւում է 1 մլն.-ից 1.5 միլիոն տարի: Ըստ Վենտուրայի, ներկայիս յայտնագործութիւնը թոյլ կը տայ ոչ միայն աւելի լաւ հասկանալ գետի պատմութիւնը, այլեւ կանխատեսել դրա ապագան:

«Հիմա Ամազոնում տեղի են ունենում տարօրինակ երաշտներ, եւ մենք չենք կարող հասկանալ դրանց բնոյթը, եթէ նայենք միմիայն ներկային»,- ասել է գիտնականը:

Ամազոն գետը գտնւում է Հարաւային Ամերիկայի հիւսիսային մասում: Դրա աւազանի մեծ մասը պատկանում է Բրազիլիային, իսկ հարաւ-արեւմտեան եւ արեւմտեան շրջանները՝ Բոլիւիային, Պերուին, Էկւադորին եւ Կոլումբիային: Բացի այդ գետը յայտնի է իր չտեսնւած յորդառատութեամբ, ինչպէս նաեւ ափամերձ հսկայական ջունգլիներով:

Յարակից Հրապարակումներ

  • Գիտնականներ. «Հայրիկները նորածին դուստրերին աւելի շատ են սիրում, քան որդիներին»
    Գիտնականներ. «Հայրիկները նորածին դուստրերին աւելի շատ են սիրում, քան որդիներին»

    «Երբ երեխան լալիս է կամ կանչում է հօրը, դուստրերի հայրերը նրանց կանչին աւելի ուժեղ են արձագանգում, քան որդիների հայրերը: Մեզ խիստ անհրաժեշտ է հասկանալ, թէ երեխայի սեռի վերաբերեալ չգիտակցւած պատկերացումները ինչպէս կարող են ազդել այն բանի վրայ, թէ ինչպէս են նրա մասին ծնողները հոգ տանում նոյնիսկ նրա կեանքի առաջին օրերին ու շաբաթներին»,- յայտարարել է Ատլանտայում Էմորի համալսարանից Ջենիֆէր Մասկարօն: 

  • Շոկոլադը դրական ազդեցութիւն է ունենում սրտի վրայ
    Շոկոլադը դրական ազդեցութիւն է ունենում սրտի վրայ

    Գիտնականները պարզել են, որ հետազօտութեան մասնակիցները, որոնք շաբաթական 2-4 չափաբաժին շոկոլադ են սպառել, աւելի քիչ են հակւած առիթմիայով հիւանդանալուն, քան աւելի քիչ քանակութեամբ շոկոլադ օգտագործողները: 

  • Գտնւել Է բնածին ինտելեկտի աղբիւրը
    Գտնւել Է բնածին ինտելեկտի աղբիւրը

    Հոլանդացի, շւեդ, բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները յայտնաբերել են 40 գէն, որոնք պատասխանատու են մարդու ինտելեկտի բնածին զարգացման համար: Համապատասխան հետազօտութիւնը հրապարկւել Է «Nature Genetics» հանդէսում:

  • Գիտնականներն Արեգակնային համակարգում նոր լուսին են յայտնաբերել
    Գիտնականներն Արեգակնային համակարգում նոր լուսին են յայտնաբերել

    «2007 OR10»  գաճաճ մոլորակը յայտնաբերել են 2007-ին եւ մինչեւ վերջերս գիտնականները չէին կարողանում բացատրել մոլորակի մակերեսին երեւացող արտասովոր կարմիր լոյսը: Այս մոլորակն իր չափսերով երրորդն է Պլուտոնից եւ Էրիդայից յետոյ:

  • Գիտնականները ստեղծել են «խօսող թուղթ»
    Գիտնականները ստեղծել են «խօսող թուղթ»

    ԱՄՆ-ի Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները մշակել են հարթ ճկուն մի նիւթ, որը կարող է հնչիւններ արտաբերել մեխանիկական տատանումների արդիւնքում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։