Հա

Այլ

Կիրակի, 09 Ապրիլի 2017 09:00

Նորւեգիան կը կառուցի նաւերի համար աշխարհում առաջին թունելը

Նորւեգիայի իշխանութիւնները հաւակնոտ նախագիծ են նախաձեռնել, որի շրջանակում առաջարկւում է Ստադ թերակղզու միջով 1700 մետր երկարութեամբ թունել կառուցել՝ նախատեսւած նաւերի համար:

«alikonline.ir» - Նորւեգիայի իշխանութիւնները հաւակնոտ նախագիծ են նախաձեռնել, որի շրջանակում առաջարկւում է Ստադ թերակղզու միջով 1700 մետր երկարութեամբ թունել կառուցել՝ նախատեսւած նաւերի համար: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Guardian-ը», իր տեսակի մէջ աշխարհում առաջին թունելը, որը հնարաւորութիւն կը տայ նաւերին շրջանցել ծովի վտանգաւոր հատւածները, շահագործման կը յանձնւի 2023 թւականին:

Նորւեգիայի տրանսպորտի նախարարը նշել է, որ թերակղզու հարաւ-արեւմտեան ափի մօտ ջրային հոսանքները բաւականին բարդ պայմաններ են ստեղծում նաւերի համար:

«Stad Ship Tunnel»-ով կը կարողանան անցնել ինչպէս բեռնափոխադրող, այնպէս էլ կրուիզային նաւերը: Այն կունենայ 37 մետր բարձրութիւն եւ 26.5 մետր լայնութիւն: Թունելի կառուցման համար, հաւանաբար, 400 մլն. դոլար կը ծախսւի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։