Հա

Այլ

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 10:10

8-ամեայ տղան անում է անհնարինը՝ աւելորդ քաշից չմահանալու եւ կեանքը մի քիչ էլ երկարացնելու համար

8-ամեայ Ջէյք Վելան այնպիսի հիւանդութեամբ է տառապում, որը ստիպում է նրան աւելորդ քաշ ձեռք բերել՝ անկախ իր ամենօրեայ ծանր մարզումներից ու խիստ սննդակարգերից:

«alikonline.ir» - Դպրոցականը, ով չի կարող կանգնեցնել իր գիրացումը, յուսահատ քայլեր է անում ողջ մնալու համար: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է բրիտանական «The Daily Mail»-ը:

8-ամեայ Ջէյք Վելան այնպիսի հիւանդութեամբ է տառապում, որը ստիպում է նրան աւելորդ քաշ ձեռք բերել՝ անկախ իր ամենօրեայ ծանր մարզումներից ու խիստ սննդակարգերից:

Փոքրիկ տղան սակայն յանձնւելու փոխարէն որոշել է մինչեւ վերջ պայքարել եւ որքան հնարաւոր է երկար կենդանի մնալ: Ջէյքի մօտ, ով ապրում է Մալթայում, ախտորոշւել է խիստ հազւադէպ հորմոնալ բնոյթի հիւանդութիւն, որի հետեւանքով նա մեծ տեմպերով աւելորդ քաշ է հաւաքում:

Աւելի քիչ, քան 100 մարդ է երբեւէ ախտորոշւել այդ հիւանդութեամբ, եւ նրանցից ոչ ոք 20 տարեկանից աւելի չի ապրել:

Իսկ Ջէյքն, իր մեծ կամքով ու տոկունութեամբ, վազքի, լողի եւ սպորտի միջոցով անում է գրեթէ անհնարինը՝ կեանքը չկորցնելու համար:

Յարակից Հրապարակումներ

  • Մարգարին. կարելի՞ է այն օգտագործել սննդի մէջ
    Մարգարին. կարելի՞ է այն օգտագործել սննդի մէջ

    Ժամանակին մարգարինը օգտակար մթերք էր համարւում, սակայն այսօր մասնագէտները կասկածի տակ են դնում դրա օգտակարութիւնը։ Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում մարգարինը, եւ արժի՞ այն օգտագործել սննդի մէջ։ Այդ հարցերի պատասխանները ««med.news.am»-ի թղթակցին օգնել է գտնել դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Յասմիկ Աբովեանը։ 

  • 430 կգ. կշռող պակիստանցին յայտարարել է, որ աշխարհի ամենաուժեղ մարդն է
    430 կգ. կշռող պակիստանցին յայտարարել է, որ աշխարհի ամենաուժեղ մարդն է

    430 կգ. քաշ եւ 190 սմ. հասակ ունեցող պակիստանցին՝ Արբաբ Խիզէր Հայաթը մի երազանք ունի՝ պատմութեան մէջ մնալ որպէս ժամանակակից Հերկուլէս: Նա փորձում է ապացուցել, որ գիրութիւնը միշտ չէ, որ հիւանդութիւնն է, օրինակ ինքն առողջ է ինչպէս ցուլիկը:

  • Գիտնականները վերծանել են ամբողջութեամբ կաթւածահար մարդկանց մտքերը
    Գիտնականները վերծանել են ամբողջութեամբ կաթւածահար մարդկանց մտքերը

    Շւէյցարացի նէյրոֆիզիոլոգները նոր նէյրոչիպ են ստեղծել, որը բառացիօրէն թոյլ է տալիս կարդալ աւտովթարներից կամ ծանր հիւանդութիւններից յետոյ ամբողջութեամբ կաթւածահար եղած մարդկանց մտքերը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ համապատասխան յօդւածը հրապարակւել է «PLOS Biology» ամսագրում:

  • Մահացել է Էմմանուէլ Ռիւան
    Մահացել է Էմմանուէլ Ռիւան

    89 տարեկան հասակում Փարիզում մահացել է Ֆրանսիացի դերասանուհի Էմմանուէլ Ռիւան՝ քաղցկեղի դէմ երկարատեւ պայքարից յետոյ։

  • 5 հիւանդութիւն, որոնցից սուրճը պաշտպանում է
    5 հիւանդութիւն, որոնցից սուրճը պաշտպանում է

    Հարւարդի համալսարանի փորձագէտները «սրճային» խոշորածաւալ հետազօտութիւն են անցկացրել: Մի քանի տարի նրանք հետեւել են աւելի քան 130 հազար սրճամոլ կամաւորների առողջական վիճակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։