Հա

Այլ

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 10:10

8-ամեայ տղան անում է անհնարինը՝ աւելորդ քաշից չմահանալու եւ կեանքը մի քիչ էլ երկարացնելու համար

8-ամեայ Ջէյք Վելան այնպիսի հիւանդութեամբ է տառապում, որը ստիպում է նրան աւելորդ քաշ ձեռք բերել՝ անկախ իր ամենօրեայ ծանր մարզումներից ու խիստ սննդակարգերից:

«alikonline.ir» - Դպրոցականը, ով չի կարող կանգնեցնել իր գիրացումը, յուսահատ քայլեր է անում ողջ մնալու համար: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է բրիտանական «The Daily Mail»-ը:

8-ամեայ Ջէյք Վելան այնպիսի հիւանդութեամբ է տառապում, որը ստիպում է նրան աւելորդ քաշ ձեռք բերել՝ անկախ իր ամենօրեայ ծանր մարզումներից ու խիստ սննդակարգերից:

Փոքրիկ տղան սակայն յանձնւելու փոխարէն որոշել է մինչեւ վերջ պայքարել եւ որքան հնարաւոր է երկար կենդանի մնալ: Ջէյքի մօտ, ով ապրում է Մալթայում, ախտորոշւել է խիստ հազւադէպ հորմոնալ բնոյթի հիւանդութիւն, որի հետեւանքով նա մեծ տեմպերով աւելորդ քաշ է հաւաքում:

Աւելի քիչ, քան 100 մարդ է երբեւէ ախտորոշւել այդ հիւանդութեամբ, եւ նրանցից ոչ ոք 20 տարեկանից աւելի չի ապրել:

Իսկ Ջէյքն, իր մեծ կամքով ու տոկունութեամբ, վազքի, լողի եւ սպորտի միջոցով անում է գրեթէ անհնարինը՝ կեանքը չկորցնելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։