Հա

Այլ

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 10:30

Երկրին մեծ երկնաքար է մօտենալու

Երկնաքարը հնարաւոր կը լինի տեսնել ապրիլի 19-ի գիշերը լոյս 20-ին աստղադիտակի օգնութեամբ: Մոլորակից երկնաքարի հեռաւորութիւնը կը կազմի 1.8 մլն. կմ.: 

«alikonline.ir» - Երկրի կողքով համեմատաբար մեծ չափսերի երկնաքար է անցնելու, որն ստացել է «2014 JO25» անւանումը: Գրում է «tert.am»-ը:

Երկնաքարը հնարաւոր կը լինի տեսնել ապրիլի 19-ի գիշերը լոյս 20-ին աստղադիտակի օգնութեամբ: Մոլորակից երկնաքարի հեռաւորութիւնը կը կազմի 1.8 մլն. կմ.:

Նշւում է, որ մեր մոլորակի հետ երկնաքարի բախման հաւանականութիւնը փոքր է: Ապրիլի 19-ին «2014 JO25» երկնաքարի մօտեցումը Երկրին, կը դառնայ երկնային մարմնի ամենամօտ թռիչքը վերջին 400 տարւայ ընթացքում եւ առաջիկայ 500 տարւայ ընթացքում չի կրկնւի: 

Երկնաքարը սովորաբար «պոտենցիալ վտանգաւոր» է համարւում, քանի որ ՆԱՍԱ-ն այն ներառում է երկնային մարմինների շարքում, որոնք մեր մոլորակին ամենից շատ են մօտենում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։