Հա

Այլ

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 08:50

«Apple»-ը հինգերորդ տեղն է իջել նոութբուքերի լաւագոյն բրենդների վարկանիշում

«Apple»-ը հինգերորդ տեղն է իջել, այն բաժանելով «Acer»-ի հետ, թէեւ լեփթոփների բրենդների վարկանիշը գլխաւորում էր 2010 թւականին դրա հրապարակման սկսւելու պահից, ասւած է «Laptop Magazine»-ի հաղորդագրութեան մէջ: Այս տարի վարկանիշի առաջատարը դարձել է «Lenovօ»-ն, որին յաջորդում են «Asus»-ը, «Dell»-ը եւ «HP»-ն:

«Apple»-ը 2017 թւականին առաջին տեղից հինգերորդ տեղն է իջել նոութբուքերի լաւագոյն բրենդների վարկանիշում, որը կազմել է «Laptop Magazine»-ը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: Վարկանիշը կազմւում է՝ հաշւի առնելով այն, թէ նոութբուքերի խոշորագոյն բրենդներից որոնք են առաջարկում որակի, ինովացիաների, տեխնիկական աջակցութեան, դիզայնի եւ արժէքի լաւագոյն համադրութիւնը, գրէլ է «Market watch»-ը: 

«Laptop Magazine»-ում նշում են այն միաւորների քանակի նւազումը, որոնք «Apple»-ի լեփթոփներն ստացել են գնահատման արդիւնքում, այդ թւում՝ նրա արտադրանքի թանկութեան եւ արտաքին նաւահանգիստների բացակայութեան պատճառով: «Apple»-ը հինգերորդ տեղն է իջել, այն բաժանելով «Acer»-ի հետ, թէեւ լեփթոփների բրենդների վարկանիշը գլխաւորում էր 2010 թւականին դրա հրապարակման սկսւելու պահից, ասւած է «Laptop Magazine»-ի հաղորդագրութեան մէջ: Այս տարի վարկանիշի առաջատարը դարձել է «Lenovօ»-ն, որին յաջորդում են «Asus»-ը, «Dell»-ը եւ «HP»-ն: «Lenovo»-ն առաջին տեղում է յայտնւել բարձր գնահատական ստացած բազմաթիւ լեփթոփների, նորարարական տեխնոլոգիաների եւ յաճախորդների աջակցութեան էական բարելաւման շնորհիւ»,- նշում են «Laptop Magazine»-ում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։