Նշւում է, որ միջադէպի հետեւանքով տուժել է «Studio71» ընկերութիւնը, որը «YouTube»-ում ներկայացնում է աւելի քան 1.2 հազար ալիք: Հաքերային յարձակման հետքերը կարելի է գտնել «RomanAtwoodVlogs», «JustKiddingNews» եւ «Wranglerstar» ալիքներում:
«alikonline.ir» - «OurMine» հաքերային խմբաւորումը կոտրել է «YouTube»-ի հազարաւոր հաշիւներ` ներառեալ մի շարք յայտնի բլոգերների էջեր: Այս մասին յայտնում է «tert.am»-ը:
Աղբիւրի հաղորդմամբ` չարագործները տեսանիւթերի վերնագրերին աւելացրել են իրենց խմբաւորման անւանումն ու հաղորդագրութիւն թողել` բացատրելով, որ «կոտրումը կապւած է անվտանգութեան ստուգման հետ»: Նրանք նաեւ գրել են, որ տեղի ունեցածը «YouTube-ի պատմութեան խոշորագոյն կոտրումն է:
Նշւում է, որ միջադէպի հետեւանքով տուժել է «Studio71» ընկերութիւնը, որը «YouTube»-ում ներկայացնում է աւելի քան 1.2 հազար ալիք: Հաքերային յարձակման հետքերը կարելի է գտնել «RomanAtwoodVlogs», «JustKiddingNews» եւ «Wranglerstar» ալիքներում:
Բլոգերներից մէկի խօսքով` «YouTube»-ն արդէն հոգ է տանում կոտրւած հաշիւների պաշտպանութեան համար եւ պնդում, որ հաքերներին չի յաջողւել գողանալ գաղտնի տեղեկութիւնները:
«OurMine» խմբաւորումը շատերին ծանօթ է յայտնի մարդկանց հաշիւները կոտրելու համար: Հաքերներն ամէն անգամ հաղորդագրութիւն են թողնում այն մասին, որ անվտանգութեան ստուգում են անցկացնում, եւ որոշակի գումարի դիմաց իրենց ծառայութիւններն առաջարկում պաշտպանութեան ամրապնդման հարցում: