Հա

Այլ

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 08:10

ԵՀՄ-ն վերջնականապէս հաստատել է, որ Ռուսաստանը չի մասնակցի «Եւրոտեսիլ»-ին

Եւրոպական հեռարձակողների միութիւնը (ԵՀՄ) վերջնականապէս հաստատել է, որ Ռուսաստանը 2017 թւականին չի մասնակցի «Եւրոտեսիլ»-ին։

«alikonline.ir» - Եւրոպական հեռարձակողների միութիւնը (ԵՀՄ) վերջնականապէս հաստատել է, որ Ռուսաստանը 2017 թւականին չի մասնակցի «Եւրոտեսիլ»-ին։ Յայտնում է «tert.am»-ը: 

«Այն բանի պաշտօնական հաստատումից յետոյ, որ Ռուսաստանից «Եւրոտեսիլ»-ի մասնակցուհի Իւլիա Սամոյլովային չի թոյլատրւի մտնել Կիեւ մրցոյթին մասնակցելու համար, ԵՀՄ-ն Առաջին ալիքին պաշտօնապէս առաջարկել է 2 այլընտրանքային տարբերակ՝ փորձելով լուծում գտնել, ինչը Ռուսաստանին թոյլ կը տար այս տարի մասնակցել»,- ասւած է ԵՀՄ-ի նամակում:

Առաջարկւել է խնդրի լուծման հետեւեալ տարբերակները` տեսահեռարձակում կամ Ռուսաստանի երգչի փոփոխութիւն: 

«Ցաւօք, երկու առաջարկներն էլ մերժւել են Առաջին ալիքի կողմից, եւ այժմ նրանք յայտարարել են, որ մտադիր չեն հեռարձակելու «Եւրոտեսիլ-2017» մրցոյթը: Ցաւօք, դա նշանակում է, որ Ռուսաստանն այս տարի չի կարող մասնակցել մրցոյթին»,- նշել է ԵՀՄ-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։