Հա

Այլ

%AM, %17 %291 %2017 %10:%Ապր

Գիտնականները պարզել են, թէ պլանշետներն ու սմարթֆոնները ինչով են վտանգաւոր փոքր երեխաների համար

Մի խումբ գիտնականներ՝ Լոնդոնի Բիրքբեք համալսարանի աշխատակից Թիմ Սմիթի ղեկավարութեամբ, անցկացրել են այն ծնողների առցանց-հարցում, որոնք դաստիարակում են վեցից մինչեւ 36 ամսական երեխաների:

«alikonline.ir» - Գիտնականները պարզել են, որ փոքր երեխաների կողմից պլանշետների ու սմարթֆոնների կանոնավար օգտագործումը կրճատում է նրանց քնի ժամանակը: 

Հետազօտողների յօդւածը հրապարակւած է «Scientific Reports» հանդէսում, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: Մի խումբ գիտնականներ՝ Լոնդոնի Բիրքբեք համալսարանի աշխատակից Թիմ Սմիթի ղեկավարութեամբ, անցկացրել են այն ծնողների առցանց-հարցում, որոնք դաստիարակում են վեցից մինչեւ 36 ամսական երեխաների: Հարցման մասնակիցներին խնդրել են նշել երեխաների ցերեկային ու գիշերային քնի միջին տեւողութիւնը եւ պատմել, թէ որքան յաճախ է երեխան արթնանում գիշերը եւ որքան ժամանակ է նրան պահանջւում քնելու համար: 

Հարցւած ծնողների 70 տոկոսը սմարթֆոն կամ պլանշետ ունէր տանը: Այն երեխաների թիւը, որոնք կարող էին օգտւել այդ տեխնիկայից, կազմել է 75 տոկոս: Ուսումնասիրութեան համաձայն, սենսորային սարքերից օգտւում էր 6-ից մինչեւ 11 ամսական երեխաների կէսից աւելին (51 տոկոսը), իսկ երկուսից մինչեւ երեք տարեկան երեխաների շրջանում պլանշետներին անծանօթներ գործնականում չկային (օգտատէրերի 92 տոկոսը): Հետազօտութեան արդիւնքների համաձայն, դեւայսի առջեւ անցկացրած իւրաքանչիւր ժամը երեխայի քունը կրճատում է 15,6 րոպէով: Նաեւ նշւել է, որ այն երեխաները, որոնք գաջեթներ են օգտագործում, աւելի դժւարութեամբ են քնում: 

Արդիւնքները ցոյց են տալիս, որ սենսորային էկրաններով սարքերի տարածւածութիւնն ու հասանելիութիւնը յանգեցնում է այն բանին, որ դրանք ակտիւօրէն օգտագործում են ամենափոքրիկները, եւ դա յանգեցնում է քնի ժամանակի կրճատման»,- նշել է հետազօտողների խմբի ղեկավար Թիմ Սմիթը: Գիտնականն ընդգծել է, որ խնդրի հետագայ ուսումնասիրութիւնը կօգնի հասկանալ, թէ արդեօք քնի հետ կապւած խնդիրներն իրօք գաջեթների հետ են կապւած:

اخبار مرتبط

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը
    Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

    Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

  • Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»
    Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»

    Արտաժամեայ աշխատանքը առողջութիւնը լրջօրէն վնասում է, աւելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրայ: Այս մասին նշւած է մի շարք նոր հետազօտութիւններում, որոնք հրապարակւել են վերջին ամիսների ընթացքում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։