Հա

Այլ

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 09:20

Մահացել է համացանցի ստեղծողներից մէկը

Սան Ֆրանցիսկոյում 85 տարեկանում պարկինսոնի հիւանդութիւնից մահացել է Ռոբերտ Թէյլորը, որը մասնակցել է համացանցի եւ համակարգչի ստեղծմանը:

«alikonline.ir» - Սան Ֆրանցիսկոյում 85 տարեկանում պարկինսոնի հիւանդութիւնից մահացել է Ռոբերտ Թէյլորը, որը մասնակցել է համացանցի եւ համակարգչի ստեղծմանը: Այս մասին գրում է «armeniasputnik.am»-ը՝ վկայակոչելով «The Los Angeles Times»-ը: 

1960-ական թւականներին Թէյլորը ղեկավար պաշտօններ է զբաղեցրել այնպիսի նախագծերում, որոնք ազդեցութիւն են ունեցել ժամանակակից տեղեկատւական տեխնոլոգիաների վրայ: 1961 թւականին աշխատելով NASA-ում՝ նա օգնել է ֆինանսաւորել Դագլաս Էնգելբարտի նախագիծը, որի շնորհիւ էլ ստեղծւել է համակարգչային մկնիկը: 1966-ին Պենտագոնում ղեկավարել է «Arpanet» ցանցի մշակման ծրագիրը, որի նմանութեամբ ստեղծւել է ժամանակակից ինտերնետը: 

Բացի այդ, Թէյլորը մասնակցել է ծրագրերի, որոնք նպաստել են «Microsoft Word» ծրագրի ստեղծմանը: 1990-ականներին էլ նրա հետազօտական կենտրոնն օգնել է «AltaVista» որոնողական համակարգի մշակմանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։