Հա

Այլ

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 09:10

Ինչ տեսք ունի մէկ բաժակ սուրճն աշխարհի տարբեր երկրներում

19-րդ դարավերջում 20-րդ դարասկզբին Արեւմտեան Հայաստանում Կոստանդնուպոլսի քաղաքային մշակոյթի ազդեցութեան տակ ունեւոր ընտանիքներում կենցաղի մաս է դառնում կակաոյի եւ հայկական սուրճի օգտագործումը։

«alikonline.ir» - Փորձէք պատկերացրնել նոր եփւած սուրճի անկրկնելի բոյրը. խօսքերը չեն հերիքի այս հրաշք ըմպելիքը նկարագրելու համար: Աշխարհում միլիոնաւոր մարդիկ օրը սկսում են մէկ բաժակ սուրճով, եւ ամէն երկիր ունի սուրճ պատրաստելու իր գաղտնիքները: Գրում է «panorama.am»-ը: 

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր երկրներում սուրճի պատրաստման մի քանի գաղտնիքներ, բայց մինչ այդ անդրադարձ հայկական սուրճին։

19-րդ դարավերջում 20-րդ դարասկզբին Արեւմտեան Հայաստանում Կոստանդնուպոլսի քաղաքային մշակոյթի ազդեցութեան տակ ունեւոր ընտանիքներում կենցաղի մաս է դառնում կակաոյի եւ հայկական սուրճի օգտագործումը։ 20-րդ դարի կէսին բազմաթիւ հայերի հայրենադարձութիւնից յետոյ, մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքից, սուրճ աստճանաբար տարածւում է Հայաստանով մէկ, այդ թւում գիւղերում, եւ դառնում սովորական բոլոր խաւերի համար։ 

Հայկական սուրճի առանձնայատկութիւնը նրա մէջ է, որ հատիկները աղացած են մինչեւ փոշի վիճակի։ Պատրաստելիս մէկ բաժին սուրճի համար օգտագործում են՝

Սուրճ (փոշիացւած)՝ մէկ թէյի գդալ 1 հոգու համար,

Ջուր՝մէկ սրճի բաժակ 1հոգու համար,

Շաքարաւազ՝ կէս թեյի գդալ ամէն հոգու համար կամ ըստ ցանկութեան։ 

Փոքր բաժակի մէջ լցրած ջուրը լցնում են ջազւէի մէջ, այնուհետեւ ջրի վրայ աւելացնում են սուրճ եւ շաքարաւազը, լաւ խառնում, դնում կրակին եւ սպասում այնքան՝ մինչեւ որ այն եփւի։ Հայկական, թրքական եւ պարսկական ձեւերով սուրճ պատրաստելիս, այն եփւած է համարւում, երբ մակերեսին սկսում է հաւաքւել փրփուրը՝ եռման նախաշեմին։ Այն ժամանակ անմիջապէս կրակից հեռացւում է սուրճը, լցւում սրճի բաժակներում եւ մատուցւում։ Արաբական պատրաստման ձեւում, ջազւէն աւելի երկար է կրակի վրայ թողնւում մինչ սուրճը եռա եւ փրփուրն անցնի։ 

Ձւով սուրճ, Վիետնամ 

Բաղադրութիւնը՝ ձւի դեղնուց, խտացրած կաթ, շաքարաւազ եւ տաք սուրճ: 

Լապլանդեան սուրճ, Ֆինլանդիա 

Բաժակի մէջ սկզբից դրւում է լապլանդեան պանիր, յետոյ՝ սուրճ: 

Էսպրեսսօ հռոմէական, Իտալիա 

Էսպրեսսօ կիտրոնի կտորով, ընդորում, ըմպելուց առաջ, կիտրոնը պէտք է ճզմել՝ գդալով սեղմելով այն բաժակի պատերին կամ յատակին: 

Լագրիմա, Արգենտինա 

Կաթնային փրփուրի վրայ աւելացնում են մի քանի կաթիլ սուրճ: Այսինքն՝  կաթ սուրճով: 

Բօնբօն, Իսպանիա 

Էսպրեսսո՝ խտացրած կաթով: 

Սուրճ համեմունքներով, Մարոկկօ 

Այս սուրճը պատրաստւած է քունջութի, սեւ պղպեղի եւ մշկընկոյզի խառնուրդից: Սրանք խառնում են սուրճի հատիկների հետ եւ աղում: Ստացւում է շատ թունդ ըմպելիք:   

Թէյով սուրճ, Հոնկոնգ 

Թէյի եւ սուրճի միքս. Այս սուրճը պատրաստելու համար հարկաւոր է 4 հատ թէյի փաթեթ, պղպեղ եւ խտացրած կաթ: 

Ֆրապպէ, Յունաստան 

Սուրճ, պաղպաղակ, կաթ եւ սառը ջուր. ահա համեղ ֆրապպէի գաղտնիքը: 

Ֆարիսէյ, Գերմանիա 

Այս ըմպելիքը ստեղծւել է Գերմանիայում, որպէսզի ընտանեկան հաւաքոյթների ժամանակ քողարկեն ալկոհոլի պարունակութիւնը: Այս սուրճի մէջ մեծ քանակութեամբ ռոմ կայ: 

Տոուբա, Սենեգալ 

Այս սուրճի մէջ աւելացնում են գւիենական պղպեղ: 

Սուրճ՝ սխտորով եւ մեղրով, Թուրքիա 

Հանրայայտ ըմպելիք Թուրքիայում: Այս սուրճը նաեւ անւանում են «ծեր մաւրի բաղադրատոմս»: 

Նարինջով սուրճ, Ճամայկա 

Ճամայկան առաջին հերթին ասոցացւում է ռոմի հետ: Եւ զարմանալի չէ, որ աւանդական ճամայկական սուրճը պատրաստւում է հէնց այս թունդ խմիչքով:

Յարակից Հրապարակումներ

  • 5 հիւանդութիւն, որոնցից սուրճը պաշտպանում է
    5 հիւանդութիւն, որոնցից սուրճը պաշտպանում է

    Հարւարդի համալսարանի փորձագէտները «սրճային» խոշորածաւալ հետազօտութիւն են անցկացրել: Մի քանի տարի նրանք հետեւել են աւելի քան 130 հազար սրճամոլ կամաւորների առողջական վիճակին:

  • Կանխատեսւել են Երկրի վրայ սուրճի լիակատար անհետացման ժամկէտները
    Կանխատեսւել են Երկրի վրայ սուրճի լիակատար անհետացման ժամկէտները

    Աւստրալիայի Կլիմայական ինստիտուտի փորձագէտները յայտնել են Երկրի վրայ սուրճի լիակատար անհետացման ժամկէտները: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է The Independent հրատարակութիւնը:

  • Ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում մէկ գաւաթ սուրճ ըմպելուց յետոյ
    Ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում մէկ գաւաթ սուրճ ըմպելուց յետոյ

    Շատերիս համար սուրճ ըմպելու գործընթացն իրական աւանդոյթ է: Իրենց սիրելի ըմպելիքը վայելելիս մարդիկ տարբեր իրավիճակներ են պատկերացնում՝ կատարեալ լռութիւն, զրոյց ընկերների հետ կամ ընտանեկան շրջապատում:
    Այս մասին գրում է «AdMe.ru»-ն՝ ներկայացնելով նաեւ, թէ ինչ ազդեցութիւն է ունենում մէկ գաւաթ սուրճը մեր օրգանիզմի վրայ:

  • Սուրճի օրական օգտագործման դրական յատկանիշերը
    Սուրճի օրական օգտագործման դրական յատկանիշերը

    Հետազօտողները պարզել են, որ օրական աւելի քան 900 մլ. սուրճի օգտագործումը 30 տոկոսով նւազեցնում է ցրւած սկլերոզի վտանգը,- գրում է «Independent»-ը եւ յաւելում, որ Մերիլենդի Ջոնս Հոփքինսի համալսարանի եւ Բերկլիի Կալիֆորնիական համալսարանի հետազօտողների պնդմամբ մարդու առողջութեան համար սուրճի օգտակարութեան ապացոյցները գնալով աւելի համոզիչ են դառնում:

  • Նիհարելու 3 արդիւնաւէտ կանոն կանանց համար
    Նիհարելու 3 արդիւնաւէտ կանոն կանանց համար

    Չնայած այն հանգամանքին, որ հորմոններն անտեսանելի են, դրանք հսկայական ազդեցութիւն ունեն մարդու օրգանիզմի վրայ: Հետեւաբար, աւելորդ քաշից ազատւելիս, պէտք է հետեւել օրգանիզմի հորմոնալ բալանսին:
    Այս հինգ կանոնները ձեզ թոյլ կը տան նիհարել առանց հորմոնալ խանգարումների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։