Հա

Այլ

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 08:30

Հրապարակւել են Փրինսի մահւան հետաքննութեան արդիւնքները

Հրապարակւած տեղեկութիւնների համաձայն` մահից մի քանի օր առաջ Փրինսը եղել է բժշկի մօտ: Վերջինս ցաւազրկող է նշանակել երաժշտին նրա ընկերներից մէկի անունով` այս կերպ ապահովելով երաժշտի անձնական կեանքի գաղտնիութիւնը: 

«alikonline.ir» - Ոստիկանութիւնը հրապարակել է փաստաթղթեր, որոնք վերաբերում են ամերիկացի երգիչ Փրինսի մահւան հանգամանքների հետաքննութեանը: Գրում է «tert.am»-ը: 

Հրապարակւած տեղեկութիւնների համաձայն` մահից մի քանի օր առաջ Փրինսը եղել է բժշկի մօտ: Վերջինս ցաւազրկող է նշանակել երաժշտին նրա ընկերներից մէկի անունով` այս կերպ ապահովելով երաժշտի անձնական կեանքի գաղտնիութիւնը: 

Քննիչներին այդպէս էլ չի յաջողւել պարզել` որտեղ է երաժիշտը մէկ այլ ցաւազրկիչ գտել, որի չափից դուրս շատ օգտագործումը դարձել է նրա մահւան պատճառ: 

Նշւում է, որ Փրինսի բնակարանում մեծ քանակով տարբեր դեղորայք է յայտնաբերւել, այդ թւում` նրա ընկերներից մէկի անունով նշանակւած ցաւազրկիչներ: 

Ոստիկանութեան ենթադրութեամբ` երգիչը տառապել է թմրադեղային կախւածութիւնից: 

Յիշեցնենք, որ 57-ամեայ ամերիկացի երգիչ Փրինսին մահացած են յայտնաբերել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի իր տանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։