Հա

Այլ

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 08:40

«Dolce & Gabbana»-ն ասիական շուկայի համար հագուստ է կարել

«Dolce & Gabbana» իտալական նորաձեւութեան տունը հագուստի կուտիւրային հաւաքածուի ցուցադրութիւն Է կազմակերպել: Դեֆիլէն տեղի է ունեցել Տոկիոյում:

«alikonline.ir» - «Dolce & Gabbana» իտալական նորաձեւութեան տունը հագուստի կուտիւրային հաւաքածուի ցուցադրութիւն Է կազմակերպել: Դեֆիլէն տեղի է ունեցել Տոկիոյում: Գրում է «panorama.am»-ը: 

Մոդելներն ստեղծւել են յատուկ ասիական շուկայի համար: Հաւաքածուի իրերը զարդարւած են ծաղկային ասեղնագործութեամբ եւ թանկարժէք քարերով: 

«Dolce & Gabbana» իտալական նորաձեւութեան տունը հիմնադրւել Է 1985 թւականին մոդելագործ Դոմենիկօ Դոլչէի եւ Ստեֆանօ Գաբանայի կողմից. առաջին բուտիկը 1986 թւականին բացւել է Միլանում: Ապրանքանիշը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների, պարֆիւմերիայի եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Յայտնիների շրջանում բրենդի երկրպագուներն են՝ Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը եւ ուրիշներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։