Հա

Այլ

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 10:50

Հանճարեղ տեխնոլոգիական սարքեր, որոնք մեզ ապագայ են տեղափոխում

Գիտնականներն ու ծրագրավորողները չեն դադարում զարմացնելուց իրենց գիւտերով, որոնք անդադար հիացնում են ու նորոյթները ձեռք բերելու ցանկութիւն առաջացնում:

«alikonline.ir» - Գիտնականներն ու ծրագրավորողները չեն դադարում զարմացնելուց իրենց գիւտերով, որոնք անդադար հիացնում են ու նորոյթները ձեռք բերելու ցանկութիւն առաջացնում: Այս մասին գրելով` «AdMe.ru»-ն, ներկայացնում է մի շարք նմանօրինակ նորագոյն տեխնոլոգիական սարքեր, որոնք արդեն կան վաճառքում կամ շուտով կը յայտնւեն: Տեղեկացնում է «tert.am»-ը:

 

1. Օդում «ճախրող» սեղանի լամպ

Այն անլար լամպ է, որը ճախրում է օդում ոչ մեծ փայտէ հիմքի վերեւում, որում մագնիսներ են ներկառուցւած: Այն արդեն լայնօրէն կիրառւում է: Օրական 6 ժամ աշխատելու պարագայում լամպը կարող է անխափան աշխատել 22 տարի: 

 

2. «Խելացի» բաճկոն` ներկառուցւած ջեռուցիչով

Flexwarm բաճկոնի գործւածքում յատուկ տաքացնող տարրեր են ներկառուցւած մեջքի, կրծքավանդակի եւ դաստակների հատւածում:

 

3. Անլար թարգմանիչ-ականջակալներ

«Pilot» ականջակալը պէտք է միայն տեղադրել ականջում եւ այն սկսում է աւտոմատ կերպով թարգմանել կարգաւորումներում նշւած լեզւով:

 

4. Արեւային էներգիայով աշխատող վերալիցքաւորման սարք

«Port» անւանումն ստացած սարքը կոմպակտ չափսերի արտաքին մարտկոց է, որը հեռախօսը լիցքաւորում է արեւային էներգիայի օգնութեամբ: Անրաժեշտ է միայն ամրացնել այն պատուհանին:

 

5. Հեռախօս եւ Bluetooth-ականջակալ` միեւնոյն սարքում

Հեռախօսը կողային մասերից ծալելիս կենտրոնական մասում առանձնանում է ականջակալի թերթիկը, որը տեղադրւում է ականջում: Այն դեռեւս մշակման փուլում է գտնւում:

 

6. Անհաւանականօրէն ճկուն սմարթֆոն

«Portal»-ը սուպերճկուն սմարթֆոն է, որը չի վախենում անկումներից եւ մինչեւ 10 մետր խորութեամբ ջրում ձայտնւելուց: Այն նաեւ հեշտութեամբ ամրանում է ձեռքին եւ կարող է սմարթ ժամացոյցի դեր կատարել: Արտադրողը խոստանում է մօտ ապագայում վաճառքի հանել սարքը:

 

7. Պատճէնող շարժական սարք

«Copy & Paste» սարքը թոյլ է տալիս պատկերներ արտապատկերել ցանկացած իրի վրաձ: Անհրաժեշտ է միայն սեղմել կոճակն ու սկանաւորել անհրաժեշտ առարկան, որից յետոյ պատկերը հնարաւոր է տեղափոխել ցանկացած մակերեւոյթի վրայ թանաքի օգնութեամբ: Այն դեռեւս կոնցեպտ է:

 

8. Էլեկտրոնային սենսորային գրիչ, որը գրում է ցանկացած տեղ

Այս սարքով կարելի է գրել ցանկացած մակերեւոյթի վրայ: Բոլոր գրւած տառերը թւայնացւում եւ ուղարկւում են սմարթֆոնին կամ համակարգչին: Այն անփոխարինելի իր կլինի, եթէ ցանկանում ես ինչ-որ բան գրանցել, սակայն ձեռքիդ տակ թուղթ ու գրիչ կամ հեռախօս չկայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։