Հա

Այլ

Շաբաթ, 22 Ապրիլի 2017 09:20

Փորձագէտները հաշւարկել են «Samsung»-ի եւ «Apple»-ի առաջատար սմարթֆոնների ինքնարժէքը

«Samsung»-ի արտադրանքն ինքն իրենով 90 դոլարով աւելի թանգ է «Apple»-ից:

«alikonline.ir» - Բրիտանական «IHS» ընկերութեան փորձագէտները հաշւարկել են «Samsung»-ի «Galaxy S8» առաջատար սմարթֆոնի բաղադրիչ մասերի արժէքը եւ համեմատել են այն անմիջական մրցակից «Apple»-ի «iPhone 7»-ի ինքնարժէքի հետ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպես ներկայացնում է ռուսական «Կորեսպոնդենտ»-ը, արդիւնքում պարզւել է, որ «Samsung»-ի արտադրանքն ինքն իրենով 90 դոլարով աւելի թանգ է «Apple»-ից:

«Galaxy S8»-ի բաղադրիչ մասերի ընդհանուր արժէքը 64 ԳԲ օպերատիւ յիշողութեան պարագայում կազմում է 307 դոլար, մինչդեռ «iPhone 7»-ինը` 220 դոլար:

«Samsung»-ի սմարթֆոնի թանկարժէք բաղադրիչը էկրանն է, բացի այդ նաեւ «Exynos 8895» բաւականին թանկարժէք պրոցեսորը, օպերատիւ եւ մշտական յիշողութեան սեփական արտադրութեան քարտերը: Չորս բաղադրիչի արժէքը կազմում է ընդհանուր մասերի վրայ ծախսւած գումարի 57 տոկոսը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։