Հա

Այլ

17/05/2017

«Apple»-ը յունիսին 3 նոր «MacBook» կը ներկայացնի

Ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութիւնը «Microsoft»-ի հետ մրցապայքարի շրջանակում մտադիր է յունիսի սկզբին ներկայացնել միանգամից 3 նոր լափթոփ:

«alikonline.ir» - Ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութիւնը «Microsoft»-ի հետ մրցապայքարի շրջանակում մտադիր է յունիսի սկզբին ներկայացնել միանգամից 3 նոր լափթոփ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «Bloomberg»-ը՝ քաջատեղեակ աղբիւրներին յղումով, ընկերութիւնը կը ներկայացնի «MacBook Pro»-ի թարմացւած մոդելը՝ աւելի արագ աշխատող «Kaby Lake» պրոցեսորով: «MacBook»-ի միւս մոդելը կունենայ 12 դիւմանոց էկրան ու կատարելագործւած «Intel» չիպ: Մինչդեռ 13 դիւմանոց «MacBook Air»-ը կը լինի դրանց շարքում ամենամատչելին եւ համալրւած կը լինի նոր պրոցեսորով:

Աղբիւրը նկատում է, որ նոր «MacBook»-երի շնորհանդէսը խիստ տեղին կը լինի, քանի որ «Microsoft»-ն այս ամիս ներկայացրել է նոր «Surface» լափթոփը: Այն համալրւած է թաչսքրինով ու գործում է նոր «Windows» օպերացիոն համակարգի հիմքով:

Նշւում է նաեւ, որ սա «Microsoft»-ի առաջին լափթոփն է, որը կարող է լուրջ մրցակցութիւն ապահովել «MacBook Air»-ի համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։