Հա

Այլ

17/05/2017 - 12:30

58 մլն. դոլար. «Sotheby’s»-ը վաճառել է աշխարհի ամենաթանկ ականջօղերը

Հեղինակաւոր «Sotheby’s» աճուրդի տունը ռեկորդ է սահմանել՝ Ժնեւում 58 մլն. դոլարով վաճառելով աշխարհի ամենաթանկ ականջօղերը:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Sotheby’s» աճուրդի տունը ռեկորդ է սահմանել՝ Ժնեւում 58 մլն. դոլարով վաճառելով աշխարհի ամենաթանկ ականջօղերը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Telegraph»-ը, թէեւ արցունքաձեւ ականջօղերն իրար զոյգ չեն, սակայն միասին են վաճառւել:

Դրանցից մէկը՝ «Apollo» կոչւող բաց կապոյտ ադամանդը, վաճառւել է 42.5 մլն. դոլարով, մինչդեռ միւսը՝ բաց վարդագոյն «Artemis» ադամանդը՝ 15.5 մլն. դոլարով:

Աղբիւրը մանրամասնում է, որ 14.54 կարատանոց «Apollo»-ն եւ 16 կարատանոց «Artemis»-ն անւանակոչւել են ի պատիւ հզօրութիւնն ու գեղեցկութիւնը խորհրդանշող հին յոյն աստւածների:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։