Հա

Այլ

Հինգշաբթի, 18 Մայիսի 2017 11:10

Հնդիկ դեռահասը հաւաքել է աշխարհի ամենափոքր արբանեակը

Հնդկաստանում բնակւող 15-ամեայ Ռիֆատ Շարուկը հաւաքել է աշխարհի ամենափոքր արբանեակը:

Ռիֆատն իր արբանեակն անւանել է «KalamSat»՝  Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամի պատւին:

«alikonline.ir» - Հնդկաստանում բնակւող 15-ամեայ Ռիֆատ Շարուկը հաւաքել է աշխարհի ամենափոքր արբանեակը: Այս մասին ըստ՝ «tert.am»-ի տեղեկացնում է «The Telegraph»-ն:

Աղբիւրի հաղորդմամբ՝ Շարուկը հաւաքել է 64 գրամ քաշով արբանեակը 3D պրինտերով տպւած ածխածնային մանրաթելերից պատրաստւած դետալներից: Այսպիսով տղան յաղթել է «Cubes in Space» մրցոյթում, որն անցկացւում է ՆԱՍԱ-ի (Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազոտութիւնների ազգային գործակալութիւն) աջակցութեամբ:

Նշւում է, որ Ռիֆատն իր արբանեակն անւանել է «KalamSat»՝  Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամի պատւին:

Պարբերականը գրում է, որ արբանեակի վրայ տեղադրւած է բորտային համակարգիչ եւ ութ ներկառուցւած սենսոր, որոնք չափում են Երկրի արագացումը, պտոյտները եւ մագնիտոսֆերան: Արբանեակը կարձակւի Ուոլոփս կղզուց, որտեղ գտնւում է ՆԱՍԱ-ի փորձարարական կենտրոնը: Այն կիրականացնի չորս ժամ տեւողութեամբ թռիչք, որի ընթացքում 12 րոպէ կանցկացնի միկրոձգողականութեան պայմաններում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։