Հա

Այլ

Չորեքշաբթի, 24 Մայիսի 2017 12:30

«Amazon»-ի հիմնադիրը մտադիր է Լուսնի վրայ մշտական կայան կառուցել

Մինչ «SpaceX»-ի հիմնադիր Իլոն Մասկը խօսում է Մարսի վրայ կայան կառուցելու ծրագրերի մասին, «Amazon»-ի հիմնադիր Ջէֆ Բեզոսն էլ որոշել է Լուսնի վրայ կենտրոնանալ ու այնտեղ կառուցել մշտական կայան:

«alikonline.ir» - Մինչ «SpaceX»-ի հիմնադիր Իլոն Մասկը խօսում է Մարսի վրայ կայան կառուցելու ծրագրերի մասին, «Amazon»-ի հիմնադիր Ջէֆ Բեզոսն էլ որոշել է Լուսնի վրայ կենտրոնանալ ու այնտեղ կառուցել մշտական կայան: Գրում է «news.am»-ը՝ յղում անելով «RNS»-ին։

Երկրի բնակչութեան թւաքանակի աճին զուգահեռ՝ աճում է նաեւ էներգառեսուրսների ու հումքի պահանջը, որը պէտք է օգտագործւի ապրանքների արտադրութեան մէջ։ «Amazon»-ի եւ «Blue Origin» տիեզերական ընկերութեան հիմնադրի խօսքով՝ աշխարհը պէտք է սկսի մտածել տիեզերքի ռեսուրսների գործածման մասին, իսկ դրա համար լաւագոյն մեթոդը Լուսնի վրայ առաջադէմ կայան կառուցելն է։

«Կարծում եմ, որ մենք պէտք է մարդկանց համար մշտական կայան կառուցենք Լուսնի բեւեռներից մէկում։ Ժամանակն է վերադառնալ Լուսին, բայց այս անգամ մշտական հիմունքներով»,- ասել է միլիարդատէրը։

Ըստ ձեռներեցի՝ Լուսնի բեւեռային տարածքները առաւել յարմար են կայանի շինարարութեան համար, քանի որ գիտնականների կարծիքով այնտեղ կարող է լինել սառեցւած ջրի որոշակի պաշար։ Իսկ այդ ջուրը կարելի է հալեցնել ու խմելու ջրի վերածել, նաեւ ջրածնային վառելիքի ու թթւածնի։

«Ես ուզում եմ, որ միլիոնաւոր մարդիկ ապրեն ու աշխատեն տիեզերքում»,- նշել է Բեզոսը։

«Blue Origin» ընկերութեան մենեջերները մինչ այդ ասել էին, որ Լուսնի վրայ կառոյցները ամենայն հաւանականութեամբ կը լինեն պետութեան ու մասնաւոր սեկտորների համագործակցութեան արդիւնք, այլ ոչ թէ զուտ մասնաւոր, կամ պետական նախագծեր, ինչպէս օրինակ ամերիկեան ՆԱՍԱ տիեզերական գործակալութեան նախագծերը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։