Հա

Այլ

25/05/2017 - 11:00

Գլխաւոր տեխնոլոգիական նորոյթները, որոնք «Google»-ը ներկայացւելու են 2017-ին

«Google»-ը ինտենսիւօրէն աշխատում է նորագոյն գաջեթների մշակման ուղղութեամբ` սմարթֆոններից մինչեւ «խելացի» բարձրախօսներ, որոնցով կարելի է կառավարել տունը: 

«alikonline.ir» - Տարիներ շարունակ առաջատար որոնողական համակարգ եւ ծրագրային ապահովման ընկերութիւն հանդիսացող կալիֆորնիական հսկան մտադիր է այս տարի ներկայանալ նոր սարքերով ու տեխնոլագիաներով: Գրում է «tert.am»-ը: 

«Google»-ը ինտենսիւօրէն աշխատում է նորագոյն գաջեթների մշակման ուղղութեամբ` սմարթֆոններից մինչեւ «խելացի» բարձրախօսներ, որոնցով կարելի է կառավարել տունը: 

Ինչպէս յայտնի է, «Google»-ի «Android»-ի բջջային օպերացիոն համակարգն օգտագործւում է աւելի քան 2 մլրդ. սարքաւորումներում ողջ աշխարհում: 

1. Վիրտուալ իրականութեան ականջակալ: «Google»-ն իր վիրտուալ իրականութեան սարքը վերամշակում էր տարիներ շարունակ: Նախ ներկայացւել էր «Cardboard» սարքը, ապա անցեալ տարի, ընկերութիւնը գաղտնազերծեց «Daydream»-ը: Նորագոյն տարբերակը կը ներկայացւի այս տարի:

2. Pixel 2 սմարթֆոնը, որը համարւում է «iPhone»-ին գերազանցող մրցակիցը, որի երկրորդ սերնդի` առաւել մեծ էկրանով մոդելը ներկայացխելու է 2017-ին:

3. «Google Home 2» սմարթ բարձրախօս-վիրտուալ օգնական սարքը, որի միջոցով հնարաւոր է կառավարել տան տեխնիկան` երաժշտութիւն միացնել կամ այլ բան անել միայն ձայնի օգնութեամբ: 

4. Վերջապէս գլխաւոր նորոյթը` «Chromecast Ultra» սարքը, որը թոյլ է տալիս սմարթֆոնից ցանկացած տեսանիւթ հեռարձակել հեռուստատեսութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։