Հա

Այլ

Չորեքշաբթի, 31 Մայիսի 2017 12:00

Ճապոնիայում ոտքերով կառավարւող ռոբոտ ձեռքեր են ստեղծւել

Ճապոնական «Ինամի Հիէամա» լաբորատորիայի գիտնականները մշակել են «MetaLimbs» մանիպուլեատորը. երկու ռոբոտացւած ձեռք ամրացւում է մարդու մէջքի յետեւում եւ կառավարւում ոտքերով:

«alikonline.ir» - Ճապոնական «Ինամի Հիէամա» լաբորատորիայի գիտնականները մշակել են «MetaLimbs» մանիպուլեատորը. երկու ռոբոտացւած ձեռք ամրացւում է մարդու մէջքի յետեւում եւ կառավարւում ոտքերով: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով «The Verge»-ին:

Աղբիւրի հաղորդմամբ՝ լրացուցիչ վերջոյթների դիրքը կարելի է կառավարել օգտատիրոջ ոտքին տեղադրւած սենսորների միջոցով: Սենսորներ տեղադրւում են նաեւ ոտքերի մատների վրայ, ինչը թոյլ է տալիս սեղմել եւ բացել ռոբոտի մատները:

Նշւում է, որ նախատեսւած է նաեւ յետադարձ կապ. որեւէ առարկայի դիպչելու դէպքում սարքը դիպչում է ոտքին՝ այս կերպ փոխանցելով տակտիլ զգացողութիւններ:

Գիտնականների մտադրութեան համաձայն՝ «MetaLimbs»-ը պէտք է օգնի մարդկանց տարբեր խնդիրներ իրականացնելու հարցում: Սարքը պլանաւորւում է ներկայացնել «Siggraph» 2017 գիտաժողովի ժամանակ, որը կանցկացւի յուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Լոս Անջելէսում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։