Հա

Այլ

Հինգշաբթի, 08 Յունիսի 2017 08:50

«Google», «Apple», «Microsoft», «Amazon» եւ «Facebook» ընկերութիւնները գլխաւորել են ամենաթանկ բրենդների հարիւրեակը

«Google», «Apple», «Microsoft», «Amazon» եւ «Facebook» ընկերութիւնները աշխարհի ամենաթանկ բրենդների հնգեակում են: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում է «WPP» եւ «Kantar Millward Brown» բրիտանական ընկերութիւնների ամենամեայ համատեղ զեկոյցը, որը կրում է «The BrandZ Global Top 100» անւանումը:

«alikonline.ir» - «Google», «Apple», «Microsoft», «Amazon» եւ «Facebook» ընկերութիւնները աշխարհի ամենաթանկ բրենդների հնգեակում են: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում է «WPP» եւ «Kantar Millward Brown» բրիտանական ընկերութիւնների ամենամեայ համատեղ զեկոյցը, որը կրում է «The BrandZ Global Top 100» անւանումը: Տեղեկացնում է «panorama.am»-ը: 

Առաջատարների եռեակն այս տարի մնացել է անփոփոխ. «Amazon»-ին յաջողւել է բարելաւել իր ցուցանիշները եւ 7-րդ հորիզոնականից բարձրանալ 4-րդ տեղ, իսկ «Facebook»-ը պահպանել է իր դիրքերը: Վերոյիշեալ ընկերութիւնների հասոյթը կազմում է բոլոր այն 100 ձեռնարկութիւնների եկամուտների 25 տոկոսը, որոնք ներառւած են վարկանիշում: 

Հետազօտութեանը մասնակցած բրենդների ընդհանուր արժէքն աճել է 8 տոկոսով՝ 2016 թւականի 3.4 տրլն. դոլարից մինչեւ 3.6 տրլն. դոլար՝ 2017 թւականին: 

«WPP» ընկերութիւնը հիմնադրւել է 1971 թւականին եւ աշխատում է գովազդի ու հասարակայնութեան հետ կապերի ոլորտում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։