Հա

Այլ

Երկուշաբթի, 19 Յունիսի 2017 11:10

«Google»-ը խստացնում է պայքարը «YouTube»-ում ծայրայեղական տեսանիւթերի տարածման դէմ

Միացեալ Նահանգների «Google» կորպորացիան, որը մտնում է «Alphabet» հոլդինգի կազմի մէջ, խստացնում է պայքարն իրեն պատկանող «YouTube» ինտերնետ-ծառայութիւնում ծայրայեղական բովանդակութեան տեսագրութիւնների տարածման դէմ:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների «Google» կորպորացիան, որը մտնում է «Alphabet» հոլդինգի կազմի մէջ, խստացնում է պայքարն իրեն պատկանող «YouTube» ինտերնետ-ծառայութիւնում ծայրայեղական բովանդակութեան տեսագրութիւնների տարածման դէմ: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ ասւած է ընկերութեան՝ յունիսի 18-ին տարածած յայտարարութեան մէջ, ընկերութիւն, որի կենտրոնակայանը գտնւում է Մաունթին Վիւում (Կալիֆորնիայի նահանգ):

Ինչպէս պարզաբանել են «Google»-ում, կորպորացիան շուտով կը նորացնի եւ զգալիօրէն կը բարելաւի այն տեսանիւթերի աւտոմատ ճանանչման եւ հեռացման իր միջոցները, որոնք ահաբեկչութեան քարոզչութիւն եւ այլ ծայրայեղական կոնտենտ են բովանդակում: Նաեւ ընկերութիւնը մտադիր է մեծացնել իր այն աշխատակիցների թիւը, որոնք ձեռքի ռեժիմով են զբաղւում նման տեսագրութիւնների որոնմամբ եւ հեռացմամբ:

Բացի դրանից, «Google»-ը կընդլայնի իր համագործակցութիւնն այն հասարակական կազմակերպութիւնների հետ, որոնք պայքարում են համացանցում ծայրայեղական նիւթերի տարածման դէմ: Դրանք ընկերութեանը կօգնեն գտնելու «YouTube»-ում զետեղւած այն կոնտենտը, որը կարող է նախատեսւած լինել պոտենցիալ ծայրայեղականների հաւաքագրման համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։