Հա

Այլ

Հինգշաբթի, 22 Յունիսի 2017 09:10

Ստիւէն Հոքինգ. «Մարդկութիւնը պէտք է սկսի գաղթել Երկիր մոլորակից»

Բրիտանացի գիտնական Ստիւէն Հոքինգը կարծում է, որ առաջիկայ 30 տարում մարդկութիւնը պէտք է սկսի գաղթել Երկիր մոլորակից: Այս մասին ֆիզիկոսը պատմել է «Starmus 4» գիտութեան եւ արւեստների միջազգային փառատօնում, որը տեղի է ունենում Նորվեգիայի Թրոնհէյմ քաղաքում:

«alikonline.ir» - Բրիտանացի գիտնական Ստիւէն Հոքինգը կարծում է, որ առաջիկայ 30 տարում մարդկութիւնը պէտք է սկսի գաղթել Երկիր մոլորակից: Այս մասին ֆիզիկոսը պատմել է «Starmus 4» գիտութեան եւ արւեստների միջազգային փառատօնում, որը տեղի է ունենում Նորվեգիայի Թրոնհէյմ քաղաքում: Գրում է «yerkirmedia.am»-ը: 

Գիտնականի կարծիքով՝ 30 տարի ժամկէտը բաւական է Լուսնի վրայ, եւ 50 տարին՝ Մարսի վրայ բազայ ստեղծելու համար: Հոքինգն առաջարկում է այդ երկնային մարմիններ ուղարկել բոյսերի, կենդանիների եւ սնկերի նմուշներ: 

«Ես համոզւած եմ, որ մարդիկ պէտք է լքեն Երկիրը: Երկիրը չափազանց փոքր է դառնում մեզ համար, մեր ֆիզիկական պաշարները սպառւում են տագնապալի տեմպերով»,- յայտարարել է ֆիզիկոսը: 

Գիտնականի կարծիքով՝ Երկրի վրայ աղէտը, որը կարող է տեղի ունենալ աստղակերպի անկման, գերբնակեցման կամ գլոբալ տաքացման պատճառով, անխուսափելիօրէն վրայ կը հասնի: Հեռաւոր տիեզերքի նւաճումը ֆիզիկոսը համեմատում է Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի յայտնագործման հետ: Նրա կարծիքով՝ դա զարգացման բնական ուղի է մարդկութեան համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։