Հա

Այլ

25/06/2017 - 08:00

«Apple»-ի՝ Չիկագոյում կառուցւող խանութի տանիքն ունի ահռելի «MacBook»-ի տեսք

Բրիտանական «Foster+Partners» ճարտարապետական բիւրօն ինքնատիպ դիզայներական լուծում է առաջարկել ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութեան նոր խանութի տանիքի համար: Չիկագոյում գտնւող խանութի տանիքն ահռելի «MacBook»-ի տեսք ունի:

«alikonline.ir» - Բրիտանական «Foster+Partners» ճարտարապետական բիւրօն ինքնատիպ դիզայներական լուծում է առաջարկել ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութեան նոր խանութի տանիքի համար:

Ինչպէս նշում է «The Verge»-ը, Չիկագոյում գտնւող խանութի տանիքն ահռելի «MacBook»-ի տեսք ունի: Բացի այդ, դրա վրայ տեղադրւել է ընկերութեան արծաթագոյն խնձորային ապրանքանիշը: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Աղբիւրը մանրամասնում է, որ շինարարական աշխատանքների աւարտից յետոյ խանութը կունենայ ապակեայ պատեր ու ածխածնային մանրաթելից պատրաստւած բարակ տանիք:

Խանութի բացման ամսաթիւը դեռեւս անյայտ է, սակայն՝ շինարարական աշխատանքները մօտենում են աւարտին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։