Հա

Այլ

01/07/2017 - 11:30

Ո՞ր մթերքներն են արագացնում նիւթափոխանակութիւնն ու նիհարելու պրոցեսը

Արդիւնաւետ նիհարելու համար մասնագէտները խորհուրդ են տալիս հետեւել առողջ սննդակարգի եւ չանտեսել ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնը: Սակայն կան մթերքներ, որոնք պէտք է ներառել սննդակարգում՝ նիւթափոխանակութիւնն ու նիհարելու պրոցեսն արագացնելու համար:

«alikonline.ir» - Արդիւնաւետ նիհարելու համար մասնագէտները խորհուրդ են տալիս հետեւել առողջ սննդակարգի եւ չանտեսել ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնը: Սակայն կան մթերքներ, որոնք պէտք է ներառել սննդակարգում՝ նիւթափոխանակութիւնն ու նիհարելու պրոցեսն արագացնելու համար: Տեղեկացնում է «news.am»-ը:

 

Ձիթապտղի ձեթ

Ձիթապտղի ձեթը մոնոհագեցած ճարպերի լաւագոյն աղբիւրներից է, որոնք ոչ միայն նւազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը, այլեւ նպաստում մեծ քանակութեամբ կալորիաներ այրելուն: Համարւում է, որ ձիթապտղի ձեթը 80%-ով իւրացւում է օրգանիզմի կողմից, մինչդեռ, օրինակ, արեւածաղկինը՝ ընդամենը 20%-ով:

 

Մրգեր

Յայտնի է, որ որոշ մրգեր ակտիւացնում են օրգանիզմում ճարպերի այրման պրոցեսը: Դրան նպաստում են թուրինջը, արքայախնձորը, պապայան, ազնւամորին: Սրանց բաղադրութեան մէջ ֆերմենտներ կան, որոնք օգնում են սպիտակուցների տրոհմանը, ճարպերի այրւելուն, նիւթափոխանակութեան բարելաւմանը: Իսկ ահա նիհարելու ցանկութեան դէպքում բանանով ու խաղողով տարւել պէտք չէ:

 

Սպիտակուցներ

Խորհուրդ է տրւում նաեւ սպիտակուցներով հարուստ մթերքներ օգտագործել. ձուկ, միս, ձու, կաթնաշոռ, լոբազգիներ, ընկուզեղէն: Սպիտակուցներով հարուստ սնունդը լեարդում ամինաթթուների է վերածւում, որոնք անհրաժեշտ են մկանային զանգւածը վերականգնելու համար:

Հարկաւոր է զգուշօրէն վերաբերւել պարզ ածխաջրեր պարունակող մթերքներին՝ քաղցրեղէն, ճերմակ ալիւրից պատրաստւած ուտեստներ: Սրանք կտրուկ մեծացնում են արեան մէջ գլիւկոզայի մակարդակը, ինչը հանգեցնում է ինսուլինի ակտիւ արտադրութեան եւ օրգանիզմում ճարպի պաշարի աւելացման:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։