Հա

Այլ

Կիրակի, 09 Յուլիսի 2017 10:40

Աւելի յաճախ վարունգ ուտելու 5 պատճառ

Վարունգը շատ ջուր եւ քիչ կալորիաներ է պարունակում, ինչը այն կատարեալ մթերք է դարձնում նրանց համար, ովքեր նիհարել են ցանկանում: Սակայն վարունգը նաեւ սնուցող նիւթեր է պարունակում, որոնց շնորհիւ կարելի է համարձակօրէն յայտարարել, որ վարունգը ոչ միայն դիետիկ մթերք է, այլեւ օգտակար:

«alikonline.ir» - Վարունգը շատ ջուր եւ քիչ կալորիաներ է պարունակում, ինչը այն կատարեալ մթերք է դարձնում նրանց համար, ովքեր նիհարել են ցանկանում: Սակայն վարունգը նաեւ սնուցող նիւթեր է պարունակում, որոնց շնորհիւ կարելի է համարձակօրէն յայտարարել, որ վարունգը ոչ միայն դիետիկ մթերք է, այլեւ օգտակար: Գրում է «news.am»-ը:

 

Վարունգն օգտակար է ուղեղի համար

Նրանց, ովքեր մտաւոր աշխատանք շատ են կատարում, խորհուրդ է տրւում ամէն օր վարունգ ուտել: Այն ֆլաւոնոլ ֆիզետին է պարունակում, որը գլխուղեղի անօթների վրայ հակաբորբոքային ազդեցութիւն է ունենում: Այս նիւթի շնորհիւ բարելաււում է ուղեղի հատւածների միջեւ նէյրոնային կապերի որակը, ինչն իր հերթին բարելաւում է կոգնիտիւ ֆունկցիաները, ամրացնում յիշողութիւնը եւ նեարդային բջիջները պաշտպանում ծերանալուց:

 

Վարունգն օրգանիզմը խոնաւեցնում է

Վարունգի միւս արժէքաւոր յատկութիւնն է օրգանիզմի բջիջները խոնաւութեամբ յագեցնելու ունակութիւնը, ինչը նպաստում է ներքին շատ պրոցեսների բարելաւմանը եւ կանխում ջրազրկումը, որը յատկապէս կարեւոր է ամռան շոգին: Եթէ շոգին դժւար է շատ ջուր խմել, վարունգ աւելի շատ կերէք:

 

Վարունգը` հակադեպրեսանտ

Քչերը գիտեն, որ վարունգը բնական հակադեպրեսանտ է: Այս բանջարեղէնը հարուստ է В խմբի վիտամիններով, մասնաւորապէս` В1, В5 եւ В7 (բիոտին) վիտամիններով. նիւթեր, որոնք արդիւնաւէտօրէն թուլացնում են նեարդային համակարգը եւ վերացնում վերապրած ստրեսի ու տագնապի հետեւանքները:

 

Վարունգն օգտակար է սրտի համար

Վարունգն օգտակար է նաեւ սրտի համար կալիումի մեծ քանակի շնորհիւ, որը կարգաւորում է արեան ճնշումը եւ բջջային ֆունկցիաները:

 

Վարունգն օգտակար է մարսողութեան համար

Վարունգը նաեւ օգնում է ստամոքսի հիմնաթթւային հաւասարակշռութեան կարգաւորմանը, վերացնում է ռեֆլիւկսը եւ օգնում կարգաւորել փորկապութեան խնդիրը:

Հետազօտութեան մասին նշւած է «Journal of the American College of Cardiology»-ում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։