Հա

Այլ

Կիրակի, 09 Յուլիսի 2017 10:50

Ամերիկացիները ստեղծել են «5-աստղանի» աւտոբուս, որում կարելի է նաեւ քնել

Կալիֆորնիայում գործող ստարտափերից մէկը ներկայացրել է իր տեսակի մէջ բացառիկ աւտոբուս, որը երթեւեկելու է Լոս Անջելէսից Սան Ֆրանցիսկօ ընկած ճանապարհով՝ հնարաւորութիւն տալով ուղեւորներին ճամբորդել լիւքս դասի պայմաններում: 

«alikonline.ir» - Կալիֆորնիայում գործող ստարտափերից մէկը ներկայացրել է իր տեսակի մէջ բացառիկ աւտոբուս, որը երթեւեկելու է Լոս Անջելէսից Սան Ֆրանցիսկօ ընկած ճանապարհով՝ հնարաւորութիւն տալով ուղեւորներին ճամբորդել լիւքս դասի պայմաններում: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, երկյարկանի աւտոբուսն այնքան լաւ պայմաններ ունի, որ այն կարելի է 5-աստղանի անւանել:

«Sleepbus» կոչւող աւտոբուսով երթեւեկելու համար հարկաւոր է վճարել 115 դոլար: Դրա դիմաց ուղեւորներից ամէն մէկին կը տրւի հիւրանոցային տիպի հարմարաւէտ մահճակալ ու դրան կից լիւքս դասի այլ յարմարութիւններ:

Ընդհանուր առմամբ, աւտոբուսում կայ 24 մահճակալ, լոգասենեակներ, անձնական հանգստի գօտի, «Wi-Fi» կապ:

Բացի այդ, աւտոբուսում կան յատուկ օգնականներ, որոնք սպասարկում են ուղեւորներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։