Հա

Այլ

Կիրակի, 09 Յուլիսի 2017 11:00

«Google»-ը դրամաշնորհ է յատկացրել աւտոմատ յօդւածների ստեղծման ծրագրի զարգացման համար

Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի նորութիւնների ազգային գործակալութիւնը (Press Association) եւ «Urbs Media»-ն «Google»-ից 706 հազար եւրոյի չափով դրամաշնորհ են ստացել:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի նորութիւնների ազգային գործակալութիւնը (Press Association) եւ «Urbs Media»-ն «Google»-ից 706 հազար եւրոյի չափով դրամաշնորհ են ստացել: Գրում է «tert.am»-ը: Այդ միջոցները ներդրւելու են առանց լրագրողների մասնակցութեամբ յօդւածներ գրելու ծառայութեան ստեղծման մէջ: 

Նշւում է, որ դրամաշնորհը «Digital News Initiative» ֆոնդից յատկացւած դրամաշնորհների մէջ այսօրւայ դրութեամբ ամենախոշորներից է:

Նախագիծը կոչւում է «RaDaR»՝ «Լրագրողներ, տւեալներ, ռոբոտներ»: Ծառայութեան ստեղծողները յոյս ունեն, որ այն կը կարողանայ ստեղծել ամսական մօտ 30 հազար նիւթ՝ օգտագործելով բաց տւեալներ: Այդ տեքստերը կը ստեղծւեն մի քանի տարբերակներով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։