Հա

Այլ

Կիրակի, 09 Յուլիսի 2017 09:50

Գիտնականներն ապացուցել են, որ Մարսի մակերեւոյթը պիտանի չէ կեանքի համար

 Կեանք Մարսի վրայ չի կարող գոյութիւն ունենալ նրա երկու «թշնամիների»` ուլտրամանուշակագոյն լոյսի եւ պերքլորատ թունաւոր նիւթերի արտասովոր միութեան պատճառով:

«alikonline.ir» - Կեանք Մարսի վրայ չի կարող գոյութիւն ունենալ նրա երկու «թշնամիների»` ուլտրամանուշակագոյն լոյսի եւ պերքլորատ թունաւոր նիւթերի արտասովոր միութեան պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «tert.am»-ն` մէջբերելով «Scientific Reports» ամսագրում հրապարակւած հետազօտութեան արդիւնքները, այդ նիւթերը ուժեղացնում են միմեանց նկատմամբ փոխազդեցութիւնը եւ վերացնում են մանրէները ընդամենը 60 վայրկեանում:

«Մարսի մակերեսին պերքլորատի յայտնաբերումն ստիպել է մեզ գուշակություններ անել, թէ որքան ուժգին ազդեցութիւն են դրանք ունենում մոլորակի պոտենցիալ բնակելիութեան վրայ: Մարսիական ուլտրամանուշակագոյն լոյսի ներքոյ յայտնւելուն պէս այն սկսում է փոխազդել երկաթի օքսիդների հետ` տասնեակ անգամ արագացնելով բջիջների ոչնչացումը ուլտրամանուշակագոյն լոյսի ներազդեցութեան շնորհիւ: Մարսի մակերեսն էլ աւելի անպիտան է կեանքի համար, քան կարծում էինք նախկինում»,- ասւում է Էդինբուրգի համալսարանի գիտնականների զեկոյցում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։