Հա

Այլ

Կիրակի, 09 Յուլիսի 2017 09:55

Գիտնականներն ապացուցել են շոկոլադի օգտակարութիւնն ուղեղի աշխատանքի համար

 Իտալացի գիտնականների խմբի կարծիքով` շոկոլադի ամենօրեայ օգտագործումը նւազեցնում է նեարդադեգեներատիւ հիւանդութիւնների զարգացման վտանգը:

«alikonline.ir» - Իտալացի գիտնականների խմբի կարծիքով` շոկոլադի ամենօրեայ օգտագործումը նւազեցնում է նեարդադեգեներատիւ հիւանդութիւնների զարգացման վտանգը: Գրում է «tert.am»-ը: 

Գիտնականների եզրակացութիւնը հիմնւած է մի շարք գիտական աշխատութիւնների վերլուծութեան արդիւնքների վրայ: Վերջիններս ուսումնասիրել են կակաոյի հատիկներում պարունակւող ֆլաւոնոյիդների ազդեցութեան սուր եւ քրոնիկ հետեւանքներն ուղեղի ակտիւութեան վրայ: 

Հետազօտութեանը կամաւորներ են մասնակցել, որոնք կակաօ կամ շոկոլադ են օգտագործել փոքր, միջին եւ մեծ չափաբաժիններով 5 օրից մինչեւ 3 ամիս ժամկէտով: 

Արդիւնքում գիտնականները պարզել են, որ ֆլաւոնոյիդները, որոնք առկայ են մուգ շոկոլադի պարունակութեան մէջ, դրական ազդեցութիւն են ունենում աշխատանքային յիշողութեան վրայ, որը պատասխանատու է տրամաբանական խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ տեղեկատւութիւնը մտքում պահելու համար:

Բացի այդ, շոկոլադն օգնում է նւազեցնել տարիքի հետ ճանաչողական ունակութիւնների վատթարացման վտանգը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։