Հա

Այլ

09/07/2017 - 11:50

Ինչպէ՞ս քնել ամառւայ շոգին. 9 օգտակար խորհուրդ

Ամռանը հեշտ քնելու համար անհրաժեշտ է ննջասենեակը մթնեցնել, իսկ քնել պատրաստւելուց կէս ժամ առաջ ցանկալի է չնայել վառ լոյսին (նաեւ սմարթֆոնների, պլանշետների եւ համակարգիչների էկրանների լոյսին)։

«alikonline.ir» - Մի քանի օգտակար խորհուրդներ է թէ ամառւայ տապին ինչպէս է կարելի աւելի հեշտ քնել։ Գրում է «news.am»-ը:

 

1. Ննջասենեակը մթնեցրէք

Ամռանը ցերեկւայ տեւողութիւնը երկարում է, մթնել է սկսում միայն ուշ երեկոյեան։ Մեր օրգանիզմի համար չափազանց կարեւոր է, որ քնելիս շուրջը մութ լինի, քանի որ ցանկացած վառ լոյս արգելակում է մելատոնինի, այսպէս կոչված՝ քնի հորմոնի արտադրումը, առանց որի օրգանիզմը չի հասկանում, որ քնելու ժամանակն է։ Դրանից բացի, վառ լուսաւորութիւնը մեծացնում է ուղեղի ակտիւութիւնը, վերացնում քնկոտութիւնը եւ էներգիա ու առոյգութիւն հաղորդում։ 

Ամռանը հեշտ քնելու համար անհրաժեշտ է ննջասենեակը մթնեցնել, իսկ քնել պատրաստւելուց կէս ժամ առաջ ցանկալի է չնայել վառ լոյսին (նաեւ սմարթֆոնների, պլանշետների եւ համակարգիչների էկրանների լոյսին)։

 

2. Քնելուց առաջ խուսափէք ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնից

Մասնագէտներից շատերը պնդում են, որ ցերեկը եւ երեկոյեան սպորտով զբաղւելն աւելի լաւ է եւ անվտանգ, քան առաւօտեան։ Հիմա ցերեկւայ ժամերին չափից աւելի շոգ է ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնների համար, սակայն խորհուրդ չի տրւում նաեւ ուշ երեկոյին թողնել, քանի որ օրգանիզմը կառոյգանայ, եւ քնելն աւելի կը բարդանայ։

 

3. Աշխատէք քնելուց առաջ չուտել

Կուշտ ընթրիքից յետոյ ստամոքսի ինտենսիւ աշխատանքը նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը։ Ե՛ւ ստամոքսի աշխատանքը, ե՛ւ մարմնի բարձր ջերմաստիճանը ձեզ կը խանգարէն շոգին քնել։ Այդ պատճառով աշխատէք ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, ըստ որում՝ ցանկալի է, որ ընթրիքը թեթեւ լինի՝ չընդգրկելով այնպիսի մթերքներ, որոնք երկար են մարսւում՝ միս, կոշտ բանջարեղէն, իւղոտ եւ տապակած սնունդ։

 

4. Հրաժարւէք ալկոհոլից

Չնայած տարածւած կարծիքին, ալկոհոլը նեարդային համակարգը չի հանգստացնում, հակառակը՝ գրգռում է, ուստի եթէ երեկոյեան խմէք, դա կը խանգարի քնել, գիշերն էլ ընդհանրապէս շատ անհանգիստ կանցնի։

 

5. Քնելուց առաջ կոֆէին մի՛ օգտագործէք

Քնելուց առաջ խորհուրդ է տրւում նաեւ սահմանափակել կոֆէինի օգտագործումը։ Մի՛ մոռացէք, որ կոֆէին է պարունակվում ոչ միայն սուրճի եւ թէյի մէջ. այն փոքր պարունակութիւն չունի նաեւ շոկոլադում, սպորտային կոկտէյլներում եւ քաղցր գազաւորւած ըմպելիքների շատ տեսակներում։

 

6. Քնից առաջ ցնցուղ ընդունէք

Քնելուց առաջ սառը ցնցուղ ընդունելը լաւ գաղափար է։ Այն կօգնի շոգ օրից յետոյ թուլանալ եւ հեշտ քնել։

 

7. Սենեակը նախապատրաստէք

Եթե տանը օդորակիչ կայ, դրա օգնութեամբ քնելուց առաջ սենեակը հովացրէք, սակայն ցանկալի չէ այն գիշերը միացւած թողնել։ Անկողինը բացէք դեռեւս մինչեւ օդորակիչը միացնելը, որ այն սառնութիւնը պահպանի։ 

Մահճակալի մօտ գտնւող պահարանի վրայ կարելի է բամբակի կտոր դնել՝ մենթոլի լուծոյթով թրջած, ինչպէս նաեւ սառոյցի խորանարդիկներով ափսէ։ Սա կօգնի օդը խոնաւեցնել եւ շնչառութիւնը թեթեւացնել։

 

8. Ընտրէք համապատասխան սպիտակեղէն

Հաստ ներքնակները, ծածկոցները եւ վերմակները ջերմութիւնը պահպանում են, ամռանն աւելի լաւ է դրանցից հրաժարւել՝ փոխարինելով բամբակէ կամ մետաքսէ սաւաններով եւ բամբակէ թեթեւ ծածկոցով։ 

Ծղոտից կամ բամբուկից ներքնակը ամռան համար նոյնպէս լաւ ընտրութիւն է համարւում, քանի որ մարմնի ջերմութիւնը չի պահպանում եւ ձեզ չի տաքացնի։

 

9. Քնէք բամբակեայ հագուստով

Ոմանց կարող է թւալ, որ մերկ քնելը լաւ գաղափար է, բայց իրականում մերկ քնելու դէպքում աւելի կը շոգէք։ Աւելի ճիշտ կը լինի բամբակեայ գիշերազգեստ հագնել, սակայն ոչ մի սինթետիկ գործւածք, քանի որ դրանք չեն «շնչում», եւ դրանց մէջ էլ աւելի շոգ կը լինի։

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ է վտանգաւոր հանգստեան օրերին երկար քնելը
    Ինչո՞ւ է վտանգաւոր հանգստեան օրերին երկար քնելը

    Հանգստեան օրերին երկար քնելն օրգանիզմն աւելի ուժեղ է վնասում, քան պարբերաբար քիչ քնելը: Այս մասին նշւած է Կոլորադոյի համալսարանի գիտնականների հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Current Biology» ամսագրում:

  • Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը
    Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը

    Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը: Ինչպէս պարզել են Արեւմտեան Օնտարիոյի համալսարանին առընթեր Ուղեղի ինստիտուտի կանադացի գիտնականները, ուղեղի համար առաւել վտանգաւոր է 4 ժամից պակաս տեւողութեամբ քունը:

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

  • Մասնագէտները խորհուրդ են տալիս շոգ եղանակին կծու մթերքներ գործածել
    Մասնագէտները խորհուրդ են տալիս շոգ եղանակին կծու մթերքներ գործածել

    Կծու ճաշատեսակների ընտրութիւնը կատարեալ ընտրութիւն է նրանց համար, ովքեր որոշել են շոգ եղանակին մի բան ուտել:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։