Հա

Այլ

Երկուշաբթի, 10 Յուլիսի 2017 08:00

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստը հոգեւորական է դարձել

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ» թիմի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Մալրայնը ձեռնադրւել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգեւորական: 

«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ» թիմի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Մալրայնը ձեռնադրւել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգեւորական: Գրում է «tert.am»-ը: 

Նախկին մարզիկը միացել է Դուբլինի դոմինիկեան շքանշանի վանականներին: Նա նաեւ աղքատութեան երդում է տւել: Երբ վերջինս որպէս ֆուտբոլիստ էր հանդէս գալիս ակումբում, նրա աշխատավարձը հասնում էր 700 հազար դոլարի:

Մարլայնին ձեռնադրել է Հռոմից ժամանած արքեպիսկոպոսը: Անցեալ տարւայ հոկտեմբերին նախկին ֆուտբոլիստը սարկաւագ էր դարձել:

«Մանչեսթեր Իւնայթեդում» իռլանդացի Մալրայնը հանդէս է եկել 1997-1999 թւականներին, իսկ ֆուտբոլային կարիերան աւարտել է 2009 թւականին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։