Հա

Այլ

Երկուշաբթի, 10 Յուլիսի 2017 13:10

Գիտնականները խորհուրդ են տալիս ամէն օր շոկոլադ ուտել

Չնայած շոկոլադի օգտագործումը բացասական կողմեր էլ ունի, առաջին հերթին բարձր կալորիականութիւնը, գիտնականներն, այնուամենայնիւ, խորհուրդ են տալիս այս քաղցրեղէնը ներառել ամենօրեայ սննդակարգի մէջ, յատկապէս տարեց մարդկանց: Ըստ որում` խօսքը յատկապէս դառը կամ սեւ շոկոլադի մասին է, որը կակաոյի մեծ խտութիւն է պարունակում եւ համեմատաբար քիչ կաթ ու շաքար:

«alikonline.ir» - Ակւիլայի համալսարանից իտալացի գիտնականները խորհուրդ են տալիս ամէն օր դառը շոկոլադ ուտել: Գրում է «news.am»-ը:

Հեղինակները վերլուծել են հասանելի բոլոր գիտական հրապարակումները` կապւած այն էֆեկտի հետ, որը գլխուղեղի աշխատանքի վրայ գործում են ֆլաւոնոլները (կենսաբանօրէն ակտիւ նիւթեր), որոնք պարունակւում են կակաոյի հատիկներում:

Գիտնականները որոշել են տեսնել, թէ ուղեղում ինչ է կատարւվում դառը շոկոլադի մէկանգամեայ օգտագործումից յետոյ, եւ ինչպէս է նրա ֆունկցիայի վրայ ազդում այս մթերքի երկարատեւ օգտագործումը:

Հետազօտողները յանգել են այն եզրակացութեան, որ շոկոլադը ուղեղի աշխատանքի վրայ լաւ է ազդում նոյնիսկ մէկանգամեայ օգտագործումից յետոյ. օգնում է աշխատանքային յիշողութեանը եւ տեսողական տեղեկութիւնները մշակելու ունակութեանը: Դրանից բացի, մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով ամբողջ գիշեր չեն քնել, օգտակար է առաւօտեան շոկոլադ ուտել, դա կօգնի մտաւոր ունակութիւնները նորմայի մէջ պահպանելուն: Այս դէպքում շոկոլադն առանձնապէս դրական է ազդում գիշերային քնից զրկւած կանանց վրայ:

Յատկապէս տարեց մարդկանց է խորհուրդ տրւում դառը շոկոլադի երկարատեւ օգտագործումը, որոնց մօտ ինտելեկտի տարիքային թուլացում է սկսւել, պարզաբանել են գիտնականները: Կակաոյի հատիկների ֆլաւոնոլներն օգնում են պահպանել ուշադրութեան կենտրոնացման ունակութիւնը, աշխատանքային յիշողութեան ծաւալը, ռեակցիայի արագութիւնը եւ կենդանի խօսքը: Հետազօտողները կարծում են, որ նման բարենպաստ էֆեկտը կարելի է պայմանաւորել այն հանգամանքով, որ կակաոյի ֆլաւոնոլներն օգտակար են արիւնատար անօթների համար եւ օգնում են արեան շրջանառութիւնն ուժեղացնել հիպոկամպի ատամնաձեւ գալարներում` ուղեղի կառոյց, որը կապւած է յիշողութեան հետ: Յատկապէս այս հատւածն է ենթակայ տարիքային փոփոխութիւնների, որը ծերացման պրոցեսում յիշողութեան թուլացում է առաջացնում:

Չնայած շոկոլադի օգտագործումը բացասական կողմեր էլ ունի, առաջին հերթին բարձր կալորիականութիւնը, գիտնականներն, այնուամենայնիւ, խորհուրդ են տալիս այս քաղցրեղէնը ներառել ամենօրեայ սննդակարգի մէջ, յատկապէս տարեց մարդկանց: Ըստ որում` խօսքը յատկապէս դառը կամ սեւ շոկոլադի մասին է, որը կակաոյի մեծ խտութիւն է պարունակում եւ համեմատաբար քիչ կաթ ու շաքար:

Իտալացի գիտնականների յօդւածը հրապարակւել է «Frontiers in Nutrition» ամսագրում:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։