Հա

Այլ

Չորեքշաբթի, 12 Յուլիսի 2017 12:00

Սան Ֆրանցիսկոյում կանխել են պատմութեան մէջ ամենախոշոր աւիաաղէտը

ԱՄՆ Սան Ֆրանցիսկօ քաղաքում դիսպետչերներին յաջողւել է կանխել ժամանակակից աւիացիայի պատմութեան մէջ ամենախոշոր աղէտը՝ հինգ ինքնաթիռի բախում:

«alikonline.ir» - ԱՄՆ Սան Ֆրանցիսկօ քաղաքում դիսպետչերներին յաջողւել է կանխել ժամանակակից աւիացիայի պատմութեան մէջ ամենախոշոր աղէտը՝ հինգ ինքնաթիռի բախում: Գրում է «tert.am»-ը:

Միջադէպը տեղի է ունեցել յուլիսի 7-ի գիշերը: Վայրէջք կատարելիս Տորոնտոյից թռած «Air Canada» աւիաընկերութեան ուղեւորատար ինքնաթիռը սխալմամբ ուղղւել է սխալ ճանապարհի կողմը, որտեղ այդ պահին եղել է եւս չորս ինքնաթիռ:

Դիսպետչերներին յաջողւել է ժամանակին կանգնեցնել օդաչուին: Ինքնաթիռը բարեյաջող վայրէջք է կատարել երկրորդ փորձից:

«Եթէ դա ճիշտ է՝ տեղի ունեցածը շատ մօտ էր պատմութեան մէջ ամենախոշոր աւիավթարը լինելուն»,- ասել է «United Airlines» աւիաընկերութեան պաշտօնաթող կապիտան Ռոս Այմէրը:

«Եթէ դուք կարող էք պատկերացնել «Airbus»-ի բախումը վառելիքով լիարժէք լիցքաւորւած եւ ուղեւորներով չորս ինքնաթիռի հետ, կարող էք ենթադրել՝ ինչ սարսափելի աւարտ կարող էր այդ ամէնը ունենալ»,- ասել է Այմերը:

Օդանաւակայանի վարչակազմը եւ տեղի իշխանութիւնները հետաքննում են միջադէպի հանգամանքները:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։