Հանրայայտ «KFC» արագ սննդի ռեստորանների ցանցը չինական «Huawei» տեխնոլոգիական ընկերութեան հետ համագործակացութեան արդիւնքում ներկայացրել է սեփական սմարթֆոնը, որն արտադրւելու է սահմանափակ քանակով ու կոչւում է «Enjoy 7»:
«alikonline.ir» - Հանրայայտ «KFC» արագ սննդի ռեստորանների ցանցը չինական «Huawei» տեխնոլոգիական ընկերութեան հետ համագործակացութեան արդիւնքում ներկայացրել է սեփական սմարթֆոնը, որն արտադրւելու է սահմանափակ քանակով ու կոչւում է «Enjoy 7»: Դրա վրայ դաջւած է «KFC»-ի խորհրդանիշը համարւող գնդապետ Սանդերսի պատկերը: Գրում է «tert.am»-ը:
Ինչպես նշում է «CNBC»-ն, սմարթֆոնը թողարկւել է Չինաստանում՝ այդ երկրում «KFC»-ի գործունէութեան 30-ամեակի կապակցութեամբ:
Սարքն ունի 1280X720 լուծաչափով 5 դիւրմանոց էկրան, «Qualcomm» «Snapdragon» 425 քառամիջուկ պրոցեսոր, 3 գիգաբայթ ծաւալով օպերատիւ յիշողութիւն:
«KFC»-ն եւ «Huawei»-ն դարձել են անցած 30 տարւայ ընթացքում Չինաստանի բուռն զարգացման խորհրդանիշները: Մեր համագործակցութիւնը իւրատեսակ յարգանքի տուրք է այդ ժամանակահատւածին»,- ասել է «KFC»-ի ներկայացուցիչը:
Հեռախօսն արժէ 160 դոլար: Այն կարտադրւի 5 հազար օրինակով: