Հա

Այլ

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 08:50

Յայտնի են ճանապարհորդելու համար լաւագոյն քաղաքները

Զբօսաշրջային ուղեւորութիւններին նւիրւած «Travel+Leisure» ամսագիրը կազմել է ճանապարհորդելու համար լաւագոյն ուղղութիւնների վարկանշային աղիւսակը, որը գլխաւորել է մեքսիկական Սան Միգել դէ Ալենդէ քաղաքը, որի պատմական կենտրոնը ընդգրկւած է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում:

«alikonline.ir» - Զբօսաշրջային ուղեւորութիւններին նւիրւած «Travel+Leisure» ամսագիրը կազմել է ճանապարհորդելու համար լաւագոյն ուղղութիւնների վարկանշային աղիւսակը, որը գլխաւորել է մեքսիկական Սան Միգել դէ Ալենդէ քաղաքը, որի պատմական կենտրոնը ընդգրկւած է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում: Գրում է «tert.am»-ը: 

Աղիւսակում, որը կազմւած է 15 քաղաքից, երկրորդ տեղն զբաղեցրել է Հարաւային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքը: Այն յայտնի է Սամթէր ամրոցով, որի համար պայքարով էլ սկսւեց ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը Հիւսիսի եւ Հարաւի միջեւ: 

Առաջատար եռեակը եզրափակում է Թաիլանդի Չիանգմա բնակավայրը, որը ասիական թագաւորութեան խոշորագոյն քաղաքներից է: Այն յայտնի է որպէս երկրի հնագոյն մշակութային կենտրոն, որտեղ աւելի քան 300 բուդդայական տաճարներ են տեղակայւած: 

Լաւագոյն զբօսաշրջային ուղղութիւնների ցանկում յաջորդիւ յայտնւել են Կիոտոն, Ֆլորենցիան, մեքսիկական Օախական, վիետնամական Խոյեանը, Քէյփթաունը, ինդոնեզական Ուբուդը, Լաոսի Լուանգպհաբանգը, Սանտա Ֆէն, Հռոմը, Կամբոջայի Սիեմրեապը, Բարսելոնան եւ հնդկական Ուդայպուրը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։