Հա

Այլ

Կիրակի, 16 Յուլիսի 2017 11:30

3 մթերք, որով չի կարելի ծարաւը յագեցնել շոգ եղանակին

Շոգ եղանակին մենք փորձում ենք ծարաւը յագեցնել ձեռքի տակ յայտնւած ցանկացած հեղուկով։ Բայց կան հեղուկներ, որոնք այդ նպատակի համար կտրականապէս յարմար չեն։

«alikonline.ir» - Շոգ եղանակին մենք փորձում ենք ծարաւը յագեցնել ձեռքի տակ յայտնւած ցանկացած հեղուկով։ Բայց կան հեղուկներ, որոնք այդ նպատակի համար կտրականապէս յարմար չեն։ Այս մասին գրում է «news.am»-ը:

 

Կոֆէին

Սուրճն ու կոֆէին պարունակող միւս ըմպելիքները իրականում նպաստում են օրգանիզմից հեղուկը դուրս բերելուն։ Այլ կերպ ասած՝ դրանք ոչ միայն չեն օգնում հագեցնել ծարաւը, այլեւ ջրազրկում են օրգանիզմը, ինչը ամառային շոգին կարող է շատ վտանգաւոր լինել։ Եթէ դուք բաւականաչափ ջուր էք խմում, ապա օրւայ ընթացքում կարող էք հանգիստ խմել նաեւ երկու բաժակ սուրճ կամ 200 մգ. կոֆէին։ Բայց եթէ շատ ջուր չէք խմում, չարժէ ծարաւը յագեցնել սուրճի օգնութեամբ՝ արդիւնքը հակառակը կը լինի։

 

Գազաւորւած ու քաղցր ըմպելիքներ

Գազաւորւած ու քաղցր ըմպելիքները, որոնք շաքար են պարունակում, նոյնպէս չեն օգնի յագեցնել ծարաւը։ Խմելով դրանք՝ Դուք շուտով նորից ուժեղ ծարաւ կը զգաք, իսկ օրգանիզմը կը ստանայ աւելորդ մեծ քանակութեան կալորիաներ, ու արեան մէջ գլիւկոզայի քանակը կը բարձրանայ։

 

Աղի ըմպելիքներ

Շոգին փոքր քանակութեան աղը չի խանգարում։ Բայց եթէ մեծ քանակութեան աղի ըմպելիքներ խմէք՝ դուք աւելի կը ծարաւէք։ Չարժէ նաեւ մոռանալ, որ աղն օրգանիզմի մէջ է պահում հեղուկը։ Շատերը ամռան շոգին բախւում են վերջոյթների այտուցների խնդրին՝ նրանց առհասարակ խորհուրդ չի տրւում աղի ըմպելիքներ խմել։ 

Յիշեցնենք, որ տարւայ ցանկացած եղանակի ծարաւը յագեցնելու լաւագոյն միջոցը մէկ բաժակ մաքուր ջուր խմելն է։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։