Հա

Այլ

Կիրակի, 16 Յուլիսի 2017 07:40

Բէյոնսէն դարձել Է ըստ «Billboard»-ի վարկածի 2016 թւականի ամենաբարձր վարձատրւող երաժիշտը

Երգչուհի Բէյոնսէն գլխաւորել Է «Billboard» հանդէսի վարկածով 2016 թւականի արդիւնքներով ամենաթանկ վարձատրւող երաժիշտների ցուցակը: 

«alikonline.ir» - Երգչուհի Բէյոնսէն գլխաւորել Է «Billboard» հանդէսի վարկածով 2016 թւականի արդիւնքներով ամենաթանկ վարձատրւող երաժիշտների ցուցակը: Գրում է «armenpress.am»-ը:

Անցեալ տարի նա վաստակել Է 62.1 միլիոն դոլար, այդ գումարից 54.7 միլիոն դոլարը նրան բերել Է համաշխարհային շրջագայութիւնը «Lemonade» նոր ալբոմի առթիւ:

Վարկանիշում երկրորդ տեղում Է «Guns N՚Roses» խումբը: Շրջագայութեան շնորհիւ, որը շարունակւում Է մինչ օրս, երաժիշտները 2016 թւականին վաստակել են 42.3 միլիոն դոլար: 100 հազար դոլարով պակաս Է ստացել Բրիւս Սփրինգսթինը (42.2 միլիոն դոլար): Թոփ-10-ի ցուցակ են մտել նաեւ ռեփեր Դրէյքը (37.3 միլիոն դոլար), երգչուհի Ադէլը (37 միլիոն դոլար), «Coldplay» խումբը (32.3 միլիոն դոլար), երգիչ Ջասթին Բիբէրը (30.5 միլիոն դոլար), ռեփեր Քանիէ Վեսթը (26.1 միլիոն դոլար), ինչպէս նաեւ երկու քանթրի-կատարողներ՝ Լիւկ Բրայեանը (27.3 միլիոն դոլար) եւ Քենի Չեսնին (25.4 միլիոն դոլար):

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։