Հա

Այլ

Կիրակի, 16 Յուլիսի 2017 14:10

Օրգանիզմը վիտամիններից զրկող 5 ամենօրեայ սովորութիւն

Մշտական յոգնածութիւնը, էներգիայի պակասն ու մկանացաւերը կարող են կապացկւած լինել օրգանիզմում վիտամինների պակասի հետ, հաւաստիացնում է Մեծ Բրիտանիայի սննդամթերքի հարցերով մասնագէտ, բժշկուհի Սարա Բրիւէրը։ 

«alikonline.ir» - Մշտական յոգնածութիւնը, էներգիայի պակասն ու մկանացաւերը կարող են կապացկւած լինել օրգանիզմում վիտամինների պակասի հետ, հաւաստիացնում է Մեծ Բրիտանիայի սննդամթերքի հարցերով մասնագէտ, բժշկուհի Սարա Բրիւէրը։ Գրում է «news.am»-ը: 

Նոյնիսկ եթէ դուք բաւականաչափ միրգ ու բանջարեղէն էք ուտում, որոշ ամենօրեայ սովորութիւնների պատճառով դուք մի եւ նոյն է կարող էք ունենալ վիտամինների ու միներալների պակաս։

 

Թէյ ու սուրճ

ՎԻտամինների ու միներալների իւրացման վրայ վատ է ազդում մեծ քանակութեան սուրճ ու թէյ խմելը։ Այդ ըմպելիքները պարունակում են քլորոգենային թթու ու տանիններ, որոնք խոչընդոտում են վիտամինների մատակարարումը դէպի բջիջներ։ Օրինակ, սուրճը 80 տոկոսով վատացնում է երկաթի կլանումը, մանաւանդ եթէ այն ուտելուց մէկ ժամ յետոյ էք խմում, իսկ թէյը բացասաբար է ազդում ցինկի, կալցիումի ու մագնիումի իւրացման վրայ։

 

Բջջանիւթի բարձր պարունակութեամբ մթերքներ

Բջջանիւթը շատ օգտակար է մարսողութեան ու ընդհանուր առողջութեան համար, բայց եթէ այն սննդակարգում շատ է, այն սկսում է «կապել» միներալները ՝թոյլ չտալով, որ դրանք մարսւեն աղիներում։ Դրա համար էլ , եթէ ձեր սննդակարգում շատ է բջջանիւթը, համոզւէք, որ նաեւ բաւականաչափ կալցիում ու վիտամին C էք գործածում, որը նպաստում է որոշ միներալների իւրացմանը։

 

Հակաբեղմնաւորիչներ

Հակաբեղմնաւորիչ հաբերը նոյնպէս խանգարում են միներալները լիարժէք իւրացնելուն։ Այդ միջոցները կարող են նւազեցնել ֆոլաթթւի, սելէնի, ցինկի, B2, B6, B12,C ու E վիտամինների օգտակար գործողութիւնը։

 

Լուծողական

Լուծողական խմելու սովորութիւնը նոյնպէս կարող է հանգեցնել օրգանիզմում վիտամինների ու միներալների պակասի։ Աւելին՝ լուծողականը կարող է նաեւ ջրազրկել օրգանիզմը։ Եթէ ձեզ անհանգստացնում են փորկապութիւնները, ձգտէք աւելի շատ ջուր խմել ու աւելի շատ բջջանիւթ ուտել։

 

Հակաբիոտիկներ

Հակաբիոտիկները նոյնպէս կարող են խանգարել վիտամինների ու միներալների նորմալ իւրացմանը։ Տւեալ դեղամիջոցները խոչընդոտում են վիտամին K-ի նորմալ ներծծմանը, սպանում են հաստ աղիի օգտակար մանրէները, վատացնում ոսկորների առողջութիւնը։ Տետրացիկլինային խմբի հակաբիոտիկները նոյնպէս օրգանիզմին խանգարում են իւրացնել կալցիումը, ինչը վատ է ազդում կմախքի, մաշկի, մազերի ու եղունգների վիճակի վրայ։

Յարակից Հրապարակումներ

  • Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը
    Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը

    Այն մասին, որ ստրեսը վնասակար է առողջութեան համար, հաւանաբար բոլորն են լսել։ Բայց քչերն են հասկանում, թէ ինչ մեխանիզմներով է ստրեսն ազդում մարդու օրգանիզմի վրայ:

  • Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս
    Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս

    Երբ մարդը ֆաստֆուդ է գործածում, նրա օրգանիզմի հետ տեղի է ունենում մօտաւորապէս նոյնը, ինչ բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ։ Այս մասին ասւում է նոր հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Cell» ամսագրում։ 

  • Ո՞ր մթերքներն են քաղցկեղը կանխում
    Ո՞ր մթերքներն են քաղցկեղը կանխում

    Սննդային մանրաթելերի մեծ պարունակութեամբ դիետան կարող է զգալիօրէն նւազեցնել կոլորեկտալ քաղցկեղով հիւանդանալանու հաւանականութիւնը, պարզել են բրիտանական Բաբրահամի ինստիտուտի գիտնականները:

  • Բացայայտւել են մարդու օրգանիզմի առաւելագոյն հնարաւորութիւնները
    Բացայայտւել են մարդու օրգանիզմի առաւելագոյն հնարաւորութիւնները

    Մասնագէտները վերլուծել են վերջին 120 տարում մարդու առաւելագոյն հնարաւորութիւնների փոփոխման վերաբերեալ տեղեկատւութիւնը եւ յանգել են այն եզրակացութեան, որ դրանք արդէն ձեռք են բերւած: Առանց արհեստական միջամտութեան «Homo sapiens»-ը չի գերազանցի ձեռք բերւած ցուցանիշները, ինչպիսիք են կեանքի տեւողութիւնը, մարմնի հասակը եւ ֆիզիկական դիմացկունութիւնը:

  • Անհրաժե՞շտ է արդեօք երեխաներին կալցիում եւ D վիտամին տալ
    Անհրաժե՞շտ է արդեօք երեխաներին կալցիում եւ D վիտամին տալ

    Կալցիումը կարեւոր հանքային նիւթ է, որից կախւած է երեխայի ոսկորների առողջութիւնը: Կալցիումի պակասից երեխայի ոսկորները թոյլ կը լինեն, իսկ երբ նա մեծանայ, ոսկորների հիւանդութիւնների, այդ թւում օսթեոպորոզի վտանգն աւելի բարձր կը լինի, քան աւելի ամուր ոսկորներով եւ կալցիումի նորմալ մակարդակով մարդկանց մօտ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։