Հա

Այլ

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 09:40

4 կենցաղային պատճառ, որոնց հետեւանքով ձեր դէմքն արագ է ծերանում

Մեր մաշկի վիճակի վրայ ազդում են ոչ միայն սնունդն ու ուլտրամանուշակագոյն ճառագայթները, այլեւ մի շարք այլ գործօններ, որոնցից շատերի մասին դուք անգամ չեք կասկածում:

«alikonline.ir» - Մեր մաշկի վիճակի վրայ ազդում են ոչ միայն սնունդն ու ուլտրամանուշակագոյն ճառագայթները, այլեւ մի շարք այլ գործօններ, որոնցից շատերի մասին դուք անգամ չեք կասկածում: Գրում է «news.am»-ը:

 

Օդորակիչներ

Ամռանը շատ շէնքերում օդորակիչներ են օգտագործում: Այո´, դրանք իսկապէս օգնում են շոգն աւելի հեշտ յաղթահարել, սակայն մաշկի վրայ կործանարար ազդեցութիւն են ունենում: Բանն այն է, որ օդորակիչները օդից խոնաւութիւնը «խլում» են, որի հետեւանքով մաշկը չորանում է եւ ջրազրկւում: Եթէ անհնար է առանց օդորակիչի, ապա աւելի յաճախ օգտագործէք խանաւեցնող կրեմներ եւ աւելի շատ ջուր խմէք:

 

Կոնտակտային լինզաներ

Որքան էլ տարօրինակ է, կոնտակտային լինզաներ դնելը նոյնպէս բացասաբար է ազդում դէմքի մաշկի վիճակի վրայ: Բանն այն է, որ լինզաները դնելիս կամ հանելիս մարդիկ հպւում են աչքերի շրջակայքի նուրբ մաշկին, որը նպաստում է բազմաթիւ մանր կնճիռների առաջացմանը: Նրանց, ովքեր լինզա են օգտագործում, խորհուրդ է տրւում պարբերաբար խոնաւեցնել աչքերի շրջակայքի մաշկը:

 

Գաջեթներ

Գաջեթների օգտագործումը եւս արագացւած ծերացման լուրջ գործօն է համարւում: Պլանշետների, հեռախօսների եւ համակարգիչների հետ մշտական շփման դէպքում դէմքի վրայ աւելի արագ են յայտնւում սագի թաթիկները եւ միմիկայի կնճիռները, ինչը կապւած է էկրանին նայող, յատկապէս ընթերցող եւ պատկերներ դիտող մարդու դիմային մկանների տարբեր խմբերի լարւածութեան հետ:

 

Սուրճ

Սուրճի սիրահարներին նոյնպէս խորհուրդ է տրւում ուշադիր հետեւել դէմքի մաշկին: Սուրճն օրգանիզմից հեղուկը դուրս է բերում` ջրազրկում առաջացնելով: Արդիւնքում մաշկը դառնում է գունատ, չոր, առաձգականութիւնն արագ է կորցնում: Եթէ սուրճ էք խմում, մի´ մոռացէք աւելի շատ ջուր օգտագործել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։