Հա

Այլ

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 12:10

Իլոն Մասկը պատմել է՝ ինչն է մարդկութեան գոյութեան գլխաւոր սպառնալիքը

Ամերիկեան «SpaceX» եւ «Tesla» տեխնոլոգիական ընկերութիւնների համահիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը Նահանգապետերի ազգային ընկերակցութեան հանդիպման ժամանակ ունեցած ելոյթում յայտարարել է, որ արհեստական ուղեղը հիմնական սպառնալիքն է, որին մարդկութիւնը որպէս քաղաքակրթութիւն բախւելու է: 

«alikonline.ir» - Ամերիկեան «SpaceX» եւ «Tesla» տեխնոլոգիական ընկերութիւնների համահիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը Նահանգապետերի ազգային ընկերակցութեան հանդիպման ժամանակ ունեցած ելոյթում յայտարարել է, որ արհեստական ուղեղը հիմնական սպառնալիքն է, որին մարդկութիւնը որպէս քաղաքակրթութիւն բախւելու է: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Fortune»-ը:

Մասկը մտավախութիւն է յայտնել առ այն, որ  ծրագրաւորողները, առաւել առաջադէմ տեխնոլոգիաներ ստեղծելու մղումով տարւած, կարող են մոռանալ արհեստական ուղեղի ներկայացրած վտանգների մասին:

«Ռոբոտները կարող են պատերազմ սկսել՝ թողարկելով կեղծ նորութիւններ ու մամուլի հաղորդագրութիւններ, կեղծելով էլեկտրոնային փոստի գրանցումներն ու մանիպուլեացիաների ենթարկելով տեղեկատւութիւնը»,- նախազգուշացրել է միլիարդատէրը՝ նկատելով, որ «գիրը սրից զօրեղ է»:

Մասկը մանրամասնել է, որ մատչում ունի դէպի ամենաառաջադէմ արհեստական ուղեղը, ուստի՝ կոչ է անում բոլորին հաւատալ իր ասածներին:

Նրա կարծիքով՝ այս բնագաւառում անհրաժեշտ է պետական կարգաւորում, որը իւրօրինակ զսպիչ ուժ կը լինէր տեխնոլոգիական մրցապայքարում ներառւած ընկերութիւնների համար:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Մասկը ներկայացրել էր մարդկային ուղեղը համակարգչին միացնող տեխնոլոգիա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։