Հա

Այլ

Չորեքշաբթի, 19 Յուլիսի 2017 10:10

Աստղաֆիզիկոսները փորձել են պարզել, թէ ինչը կարող է կործանել Երկիրը

Ի՞նչ մասշտաբների տիեզերական աղէտ պէտք է տեղի ունենայ, որպէսզի Երկրի բոլոր կենդանի արարածները ոչնչանան։ Նման հարցադրում է արել ամերիկացի աստղաֆիզիկոսների մի խումբ, որի յօդւածը հրապարակվել է «Scientific Reports»-ում։ 

«alikonline.ir» - Ի՞նչ մասշտաբների տիեզերական աղէտ պէտք է տեղի ունենայ, որպէսզի Երկրի բոլոր կենդանի արարածները ոչնչանան։ Նման հարցադրում է արել ամերիկացի աստղաֆիզիկոսների մի խումբ, որի յօդւածը հրապարակվել է «Scientific Reports»-ում։ Տեղեկացնում է «news.am»-ը: 

Արդէն վաղուց է յայտնի, որ մեր մոլորակը առնւազն 5 անգամ վերապրել է բուսական ու կենդանական տեսակների զանգւածային ոչնչացման ժամանակաշրջաններ: 

Սակայն հիմա գիտնականները յանգել են այն եզրակացութեան, որ մեր մոլորակի ամբողջական ոչնչացման համար պահանջւում է շատ աւելի խոշոր աղէտ ու ովկիանոսների ամբողջական գոլորշացում։ 

Նախեւառաջ հեղինակները հաշւարկել են էներգիայի քանակը, որն անհրաժեշտ է Երկրի վրայ ամբողջ ջրի տաքացման համար։ Այն կազմում է 6 х 10 26 աստիճան ջոուլ, ինչը միլիոն անգամ գերազանցում է ամբողջ մարդկութեան կողմից էներգիայի տարեկան սպառումը։ Յետոյ նրանք փնտրել են տիեզերական օբիեկտներ, որոնք կարող էին դառնալ նման աղէտի պատճառ։ 

Գիտնականները յանգել են այն եզրակացութեան, որ նման աղէտի պատճառ կարող է դառնալ Երկրի բախումը Վեստայի կամ Պալլադայի կարգի հսկայական աստղակերպների հետ։ Երկիրը կարող է ոչնչացնել նաեւ գերնոր աստղի պայթիւնը կամ էլ տիեզերական ծագման գամմա- ճառագայթման կտրուկ պոռթկումը։ 

Սակայն այդ իրադարձութիւններից իւրաքանչիւրի հաւանականութիւնը ծայրաստիճան փոքր է, նշում է հետազօտութեան հեղինակներից մէկը՝ Աւի Լոէբը՝ Հարւարդի համալսարանից։ Բանն այն է, որ նման կարգի աստղակերպերը երբեք չեն մօտենում Երկրին, այլ պտտւում են Մարսի ու Իւպիտերի միջեւ իդէալական կլոր ուղեծրերով։ 

Գերնոր աստղի պայթիւնը իրոք կարող էր Երկրին զրկել մթնոլորտից ու ջրոլորտից, բայց դրա համար այն պէտք է տեղի ունենայ Արեւային համակարգի արտաքին սահմանից ոչ հեռու, ընդամենը 0․13 լուսային տարւայ հեռաւրութեան վրայ։ Այսինքն 30 անգամ աւելի մօտ, քան մեզ շրջապատող աստղերի շրջանում գերնորի դերին հաւակնող որեւէ աստղ։ 

Յետոյ հետազօտողները փորձել են պարզել, արդեօք մեր Երկրի վրայ որեւէ տեսակ կարող է գոյատեւել նման աղէտից յետոյ։ 

Պարզւել է, որ տեսականօրէն դրան ունակ են միկրոսկոպիկ անողնաշարաւորները։ Դրանք 30 տարի դիմանում են -20°C-ին , կարող են 20 ամիս կենսունակ մնալ հեղուկ թթւածնի մէջ -193°C-ի դէպքում ու նոյնիսկ հեղուկ հելիումով մինչեւ -271°С ութժամեայ սառեցման դէպքում։ Դրանք նաեւ ունակ են 10 ժամ դիմանալ մինչեւ 60-65°С տաքացմանը ու մէկ ժամ՝ մինչեւ 100 °С տաքացմանը։ 

Չնայած նոյնիսկ այդ առեղծւածային արարածները չեն կարողանայ յաւերժ գոյատեւել մոլորակի վրայ, որտեղ մի կաթիլ ջուր չկայ։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։