Հա

Այլ

19/07/2017

Գիտնականներ. «Լոլիկը կարող է կանխել մաշկի քաղցկեղի առաջացումը»

Լոլիկի ամենօրեայ օգտագործումը կարող է օգնել մաշկի ամենավտանգաւոր քաղցկեղի` մելանոմայի կանխարգելմանը: Օհաեոյի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները պարզել են, որ լոլիկի մէջ պարունակւող եւ այն կարմիր ներկող նիւթերը օրգանիզմը պաշտպանում են ուլտրամանուշակագոյն ճառագայթների վնասակար ներգործութիւնից:

«alikonline.ir» - Լոլիկի ամենօրեայ օգտագործումը կարող է օգնել մաշկի ամենավտանգաւոր քաղցկեղի` մելանոմայի կանխարգելմանը: Օհաեոյի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները պարզել են, որ լոլիկի մէջ պարունակւող եւ այն կարմիր ներկող նիւթերը օրգանիզմը պաշտպանում են ուլտրամանուշակագոյն ճառագայթների վնասակար ներգործութիւնից: Այս մսաին գրում է «news.am»-ը:

Գիտնականների իրականացրած հետազօտութեան շրջանակում մկներին ենթարկել են ուլտրամանուշակագոյն հզօր ճառագայթահարման. կենդանիների մօտ, որոնք տոմատի խտակերով են սնւել, ուռուցքների առաջացման պրոցեսը պակաս ինտենսիւ է եղել այն կրծողների համեմատութեամբ, որոնք նման յաւելում չեն ստացել: Մասնագէտների խօսքով` տոմատներ օգտագործած կենդանիների մաշկի վրայ չարորակ նորագոյացութիւնները 50 տոկոսով քիչ են եղել: Սակայն հետաքրքիր է, որ լոլիկը նման էֆեկտ է ունեցել միայն որձերի դէպքում:

Հետազոտութեան հեղինակների խօսքով` ուլտրամանուշակագոյն ճառագայթների վնասումից մաշկի պաշտպանութիւնն ապահովում է տոմատներում պարունակւող քիմիական նիւթերի համալիրը: Նախկինում նման յատկութիւնը վերագրւում էր տոմատի բաղադրիչներից մէկին` լիկոպինին: Սակայն այս անգամ հետազօտողները յայտարարել են, որ միայն լիկոպինը չէ հակաքաղցկեղային էֆեկտ առաջացնում: Նրանց խօսքով` մաշկը պաշտպանում է պիգմենտային միացութիւնների համադրութիւնը, որոնցից է կախւած լոլիկի գոյնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։