Հա

Այլ

Շաբաթ, 22 Յուլիսի 2017 13:10

Դէպի տիեզերք առաջին թռիչքի մասին Գագարինի անգլալեզու զեկոյցը վաճառւել է աճուրդում

Նիւ Եօրքում անցկացւած աճուրդում վաճառւել է խորհրդային տիեզերագնաց Իւրի Գագարինի պաշտօնական զեկոյցը դէպի տիեզերք իրականացխած առաջին թռիչքի մասին, որը գրւել է անգլերէնով: Նմուշը վաճառւել է 47.5 հազար դոլարով, ընդ որում, դրա գնահատւած արժէքը եղել է 50-80 հազար դոլար: 

«alikonline.ir» - Նիւ Եօրքում անցկացւած աճուրդում վաճառւել է խորհրդային տիեզերագնաց Իւրի Գագարինի պաշտօնական զեկոյցը դէպի տիեզերք իրականացխած առաջին թռիչքի մասին, որը գրւել է անգլերէնով: Նմուշը վաճառւել է 47.5 հազար դոլարով, ընդ որում, դրա գնահատւած արժէքը եղել է 50-80 հազար դոլար: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Միջոցառումը կազմակերպած «Sotheby's» աճուրդային տան հաղորդմամբ՝ Գագարինը զեկոյցը գրել է 1961 թւականի ապրիլի 12-ին՝ «Արեւելք» տիեզերանաւում: Փաստաթուղթը պատրաստւել է Միջազգային աւիացիոն ֆեդերացիա ուղարկւելու համար: Նմուշը բաղկացած է երեք մասից՝ առաջին էջից, տիեզերագնացի ստորագրութեամբ զեկոյցից եւ նրա լուսանկարից:

Գագարինը զեկոյցում պատմել է՝ ինչպիսի տեսք ունի Երկիր մոլորակը տիեզերքից:

«Դրա մակերեւոյթը համարեայ նոյն տեսքն ունի, ինչ մեծ բարձրութեան վրայ թչռող ինքնաթիռից նայելու ժամանակ: Ես կարողացել եմ յստակ տարբերակել մեծ լեռնաշղթաները, գետերը, անտառները, ափի գիծը եւ կղզիները»,- գրել է նա:

Յայտնի է, որ աճուրդը նւիրւած է եղել Լուսնի վրայ իրականացւած առաջին վայրէջքի 48-րդ տարեդարձին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։