Հա

Այլ

24/07/2017 - 09:20

Բրիտանացի ճանապարհորդը ցանկանում է զբօսանաւով Հիւսիսային բեւեռ հասնել

Բրիտանացի ճանապարհորդ Փէն Հեդոուն մտադիր է ուշադրութիւն գրաւել կլիմայի փոփոխութիւնների եւ Արկտիկայում սառոյցի հալչելու խնդիրների վրայ: Այս նպատակով նա մինչեւ Հիւսիսային բեւեռ ճանապարհը կանցնի զբօսանաւով: 

«alikonline.ir» - Բրիտանացի ճանապարհորդ Փէն Հեդոուն մտադիր է ուշադրութիւն գրաւել կլիմայի փոփոխութիւնների եւ Արկտիկայում սառոյցի հալչելու խնդիրների վրայ: Այս նպատակով նա մինչեւ Հիւսիսային բեւեռ ճանապարհը կանցնի զբօսանաւով: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը՝ յղում անելով «Sunday Times» պարբերականին:

Հեդոուն հռչակւել է, երբ 2003 թւականին Հիւսիսային բեւեռը միայնակ է նւաճել: Նրա արշաւը 850 ժամ է տեւել (մօտ 2 ամիս), որից 30-50 ժամը ճանապարհորդն անցկացրել է  ջրում՝ լողալով ացնելով արկտիկական սառոյցների ճեղքերի միջով:

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ նոր արշաւին 9 մարդ կը մասնակցի: Թիմը ճանապարհ կընկնի 2 զբօսանաւով: Ալեասկայի Նոմ քաղաքից մինչեւ Հիւսիսային բեւեռ երթուղու ընդհանուր երկարութիւնը կը կազմի 5.6 հազար կիլոմետրից աւելի: Հետազօտողները յոյս ունեն բեւեռ հասնել օգոստոսի կէսին-սեպտեմբերի սկզբին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։