Հա

Այլ

Չորեքշաբթի, 26 Յուլիսի 2017 11:00

Աշխարհում 2-րդ ամենամեծ չմշակւած ադամանդը չի վաճառւում՝ չափազանց մեծ լինելու պատճառով

Կանադական «Lucara Diamond Corp» ընկերութիւնը, որը Բոտսւանայում իրեն պատկանող հանքավայրերից մէկում յայտնաբերել է 1.109 կարատանոց բացառիկ ալմաստ, ստիպւած կը լինի մասնատել քարը:

«alikonline.ir» - Կանադական «Lucara Diamond Corp» ընկերութիւնը, որը Բոտսւանայում իրեն պատկանող հանքավայրերից մէկում յայտնաբերել է 1.109 կարատանոց բացառիկ ալմաստ, ստիպւած կը լինի մասնատել քարը: Գրում է «tert.am»-ը: 

Իր մեծութեամբ՝ աշխարհում երկրորդ ալմաստն այնքան մեծ է, որ աճուրդի հանւելուց յետոյ համապատասխան գնորդ չի գտնւել: 

Բացառիկ նմուշն ունի թենիսի գնդակի մեծութիւն ու կոչւում է «Lesedi La Rona», ինչը թարգմանաբար նշանակում է «մեր լոյս»: Այն պատմութեան մէջ 2-րդ ալմաստն է, որն ունի աւելի քան հազար կարատ քաշ: 

Ոլորտի մասնագէտները նշել են, որ եթե «Lucara Diamond Corp»-ն ուզում է վաճառել թանկարժէք քարը, ապա պէտք է անպայման այն մասերի բաժանի: 

Մինչդեռ ընկերութեան ներկայացուցիչները դեռեւս յոյս են տածում, որ ալմաստը հնարաւոր կը լինի վաճառել ամբողջական ձեւով: 

«Այդ երբւանի՞ց է ադամանդը չափազանց մեծ լինում»,- զարմացած նշել է ընկերութեան ղեկավարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։