Հա

Այլ

Շաբաթ, 29 Յուլիսի 2017 09:30

«Rolls-Royce»-ը ներկայացրել է աշխարհում «ամենաանաղմուկ» մեքենան՝ 460 հազար դոլարանոց նոր «Phantom»-ը

Բրիտանական «Rolls-Royce» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է «Phantom» սեդանի՝ տեխնիկապէս ամենաառաջադէմ մոդելը, որի շնորհանդէսը կայացել է Լոնդոնում:

«alikonline.ir» - Բրիտանական «Rolls-Royce» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է «Phantom» սեդանի՝ տեխնիկապէս ամենաառաջադէմ մոդելը, որի շնորհանդէսը կայացել է Լոնդոնում: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, 460 հազար դոլար արժողութեամբ լիւքս դասի փոխադրամիջոցը, որը նախատեսւած է մեծահարուստ գնորդների համար, աւտոբրենդի համոզմամբ՝ աշխարհում ամենաանաղմուկ մեքենան է:

Նորոյթը համալրւած է 6.75 լիտր աշխատանքային ծաւալով, երկտուրբօ «V12» շարժիչով, որը «Rolls-Royce»-ն անւանում է ««Phantom»-ի լուռ բախող սիրտը»: Այն 0-100 կմ/ժ արագութիւն է զարգացնում 5.3 վայրկեանում:

Ինչ վերաբերում է մեքենայի լազերային լուսարձակներին, ապա դրանց լոյսը տարածւում է մինչեւ 600 մետր հեռաւորութեան վրայ:

Յաւելենք, որ մեքենան ամբողջութեամբ ալիւմինից է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։