Հա

Այլ

Շաբաթ, 29 Յուլիսի 2017 11:30

Աշխարհի լաւագոյն օդանաւակայաններից մէկի նոր տերմինալը

Սինգապուրի Չանգի օդանաւակայանը հինգերորդ տարին անընդմէջ ճանաչւել է աշխարհի լաւագոյն օդանաւակայանը: Օդանաւակայանում ամէն ինչ արւում է ուղեւորների յարմարաւետութեան համար. այստեղ նոյնիսկ թիթեռների պարտէզ եւ սպա կենտրոն կայ: 

«alikonline.ir» - Սինգապուրի Չանգի օդանաւակայանը հինգերորդ տարին անընդմէջ ճանաչւել է աշխարհի լաւագոյն օդանաւակայանը: Օդանաւակայանում ամէն ինչ արւում է ուղեւորների յարմարաւետութեան համար. այստեղ նոյնիսկ թիթեռների պարտէզ եւ սպա կենտրոն կայ: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Վերջերս օդանաւակայանում նոր տերմինալ է բացւել, որի մակերեսը 225 հազար քառակուսի մետր է, իսկ առաստաղների բարձրութիւնը՝ 25 մետր: 

Նշւում է, որ 4-րդ տերմինալում տեղադրւած «Petalclouds» կոչւող առաստաղային քանդակները պտտւում են՝ իւրայատուկ տեսք հաղորդելով տարածքին: 

Նոր տերմինալի հիմնական դիզայնի ոգեշնչման աղբիւրը խոլորձն (Օրխիդէա-ԽՄԲ.) է՝ Սինգապուրի ազգային ծաղիկը. այս բոյսի տերեւներն ամենուր են՝ գորգերից մինչեւ առաստաղներ: Դրանից բացի, օդանաւակայանում առատ բուսականութիւն կայ, իսկ մասնաւորապէս 4-րդ տերմինալում՝ 186 մեծ ծառ ու կանաչ պատ: 

Յայտնի է, որ աւելի վաղ 4-րդ տերմինալն օգտագործւել է որպէս պահեստային տերմինալ, եւ վերանորոգման համար պահանջւել է մօտ 3 տարի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։