Հա

Այլ

Երկուշաբթի, 31 Յուլիսի 2017 11:40

Առաջին էկզոլուսնի հնարաւոր բացայայտման մասին աստղագէտները յայտնել են նորութեան՝ «Twitter» արտահոսելուց յետոյ

Նիւ Եօրքի Կոլումբիական համալսարանի աստղագէտները հնարաւոր է յայտնաբերել են Արեւային համակարգի սահմաններից դուրս առաջին լուսինը, սակայն չեն շտապել այդ տեղեկութիւնը յայտնել հասարակայնութեանը։ «The Nature»-ը յայտնում է, որ իրենց յայտնագործութեան մասին գիտնականները յայտնել են միայն այն բանից յետոյ, երբ նրանց գործընկերներից մէկը այդ նորութեան մաիսն գրել է «Twitter»-ում։ 

«alikonline.ir» - Նիւ Եօրքի Կոլումբիական համալսարանի աստղագէտները հնարաւոր է յայտնաբերել են Արեւային համակարգի սահմաններից դուրս առաջին լուսինը, սակայն չեն շտապել այդ տեղեկութիւնը յայտնել հասարակայնութեանը։ «The Nature»-ը յայտնում է, որ իրենց յայտնագործութեան մասին գիտնականները յայտնել են միայն այն բանից յետոյ, երբ նրանց գործընկերներից մէկը այդ նորութեան մաիսն գրել է «Twitter»-ում։ Տեղեկանում է «news.am»-ը:

Աստղագէտ Դէյւիդ Քիփինգի խօսքով՝ ի սկզբանէ իր ղեկաւարած հետազօտողների խումբը ծրագրում էր «Քեփլէր 1625b» արբանեակի յայտնաբերման մասին յայտնել ստացւած արդիւնքների մանրակրկիտ ստուգումից յետոյ միայն։ Այդ նպատակով նրանք հերթագրւել են «Հաբլ» հեռադիտակը գործածելու համար, որպէսզի կարողանան հետեւել օբիեկտին այս տարւայ հոկտեմբերին։

Այդ հերթագրման փաստը գրաւել է նրանց գործընկեր աստղագէտի ուշադրութիւնը։ Նա իր «Twitter«-ում գրել է, որ դրա համար միայն մէկ պատճառ կարող է լինել։

Դրանից յետոյ Քիփինգին սկսել են զանգահարել լրագրողները, որոնք ուզում էին ճշգրտել, իրօ՞ք գիտնականներին յաջողւել է յայտնաբերել էկզոլուսին։ Դրանից յետոյ ամերիկացի հետազօտողները պաշտօնական յայտարարութեամբ են հանդէս եկել։

Ըստ հաղորդագրութեան՝ աստղագէտները փորձել են խուսափել կոնֆուզից։ «Գիտական յայտնագործութիւնների մասին յայտարարութիւնները, իսկ յետոյ դրանց հերքումները հանգեցնում են նրան, որ հասարակութեան վստահութիւնը գիտութեան հանդէպ նւազում է, ու մենք հիմնականում մտահոգւած ենք նրանով, որ չխորացնենք այդ խնդիրը»,- պարզաբանել է խմբի աստղագէտներից մէկը՝ Ալեքս Տիչին։

Դէյւիդ Քիփինգը պարզաբանել է, որ աւելի վաղ իրեն ու իր գործընկերներին յաջողւել է յայտնաբերել պոտենցիալ էկզոլուսիններ, սակայն հետագայում պարզւել է, որ «բացայայտումը» ընդամենը գիտական սարքաւորման աշխատանքի խանգարումների արդիւնքն է։

Աստղագէտները յայտնել են, որ էկզոլուսնի դիտարկումները այս տարւայ հոկտեմբերին աւարտելուց յետոյ հետազօտութիւնների արդիւնքների մասին առնւազն  կը յայտնեն կէս տարի յետոյ, երբ կը ստուգեն ստացւած տւեալները։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։